Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ օսկարակիր դերասանուհու, բոլորը երազում են կինոյի մասին

11.02.2021


«Կինոն զարգացվում է, նրան սպանելն անհնար է»,֊ այսօր կինեմատոգրաֆիայի համար ողջ աշխարհում ստեղծված ոչ այնքան բարենպաստ պայմանները նկատի ունենալով, հայտարարել է բրիտանացի օսկարակիր դերասանուհի Թիլդա Սուինթոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Որպես իր լավատեսությունը հաստատող փաստարկ, Սուինթոնը նշում է այն հանգամանքը, որ լոկդաունի ժամանակ անգամ այն մարդիկ, որոնք այնքան էլ կինոֆիլ չեն, ինչպես կինո ստեղծող մարդիկ և նրանց գործերին սպասողները, այնուամենայնիվ, կարոտ էին զգում կինոթատրոնների նկատմամբ։

«Չէ՞ որ ոչ ոք չէր բողոքում, որ կարոտում է հագուստեղենի խանութներին։ Բոլորը երազում էին կինոյի մասին։ Այն իրոք անհրաժեշտ է մարդկանց»,֊ իր համոզմունքն է հայտնել դերասանուհին։

Սուինթոնը իր տեսակետը ամրապնդել է նաև այն դիտարկված իրողությամբ, որ կինեմատոգրաֆը ճգնաժամի մեջ է հայտնվել նաև ձայնի, գույնի և հեռուստատեսության հայտնվելու ժամանակաշրջաններում։

«Ամեն անգամ խորտակվում էին կարիերաներ, փակվում էին ստուդիաներ, բայց դրանց տեղերում հայտնվում էին ուրիշները, և արդյունքում կինոն դառնում էր ավելի ուժեղ․․․»,֊ նշել է դերասանուհին։

Նշենք, որ նրա մասնակցությամբ նոր թողարկված «Հիշողություն» և «Ֆրանսիական լրաբեր» գեղարվեստական կինոնկարները պատրաստված են հենց այնպես, որ դրանք առավել նախընտրելի է դիտել կինոթատրոնում և գրեթե անհնար է ներկայացնել այլ ձևաչափերով։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 143 անգամ