Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Արվեստների գիշեր»՝ կրկին առցանց տիրույթում

11.03.2021


Ռուսաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 4-ից 5֊ի գիշերը կկայանա ավանդական ամենամյա «Արվեստների գիշեր» միջոցառումը։ Ինչպես և համաճարակային 2020 թվականին այս անգամ ևս այն կընթանա առցանց տիրույթում, որտեղ ընդհանուր առմամբ հնարավոր կլինի մասնակցել ավելի քան 120 վիրտուալ իրադարձության։ Այդ մասին տեղեկացնում է «taglur,am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

Միջոցառումների ցանկում առաձնակի է լինելու թատերական կոլեկտիվների դերակատարությունը։ Օրինակ, Նոր Մանեժում, որը համարվում է «Արվեստների գիշերվա» հիմնական հարթակը, կգործի «Արթ֊հարթակ» թատերական տարածություն, որը համարվում է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի միացյալ ռեսուրսը։ Այս տիրույթում հանդիսատեսներին կներկայացվեն, այստեղ առաջիկայում տնօրինելու կոչված արվեստագետների պատրաստած շոուներ և պերֆորմենսներ։ Նրանցից հետո բեմ կհրավիրվի «Մոսկվայի բալետ» համույթը և էլի մի շարք ստեղծագործական խմբեր, իսկ երեկոն կավարտվի «Գելիկոն օպերայի» թատերական լիարժեք բեմադրության ցուցադրությամբ։

«Արվեստների գիշերվա» համար թատերական նվեր է պատրաստել նաև Մոսկվայի թանգարանը։ Այնտեղ հանդիսատեսներին կներկայացվի «Սոլյարիս» բեմադրությունը։

Մեկ այլ տարածությունում էլ առցանց հանդիսատեսներին կներկայացվի «Ռյազանովյան դիպտիխ» մյուզիքլը, որում համատեղվել են կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի երկու լեգենդար կատակերգությունները «Դիմակահանդեսի գիշերը» և «Աղջիկն առանց հասցեի» կինոնկարները։

Մոսկովյան «Արվեստների գիշերվա ընթացքում կներկայացվի նաև դասական և ժամանակակից երաժշտություն (Ջուզեպե Վերդիի, Քամիլ Սեն֊Սանսի, Սերգեյ Պրոկոֆևի, Իսահակ Ալբենիսի, հանրահայտ ռոք համույթների և այլոց ստեղծագործություններից):




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 208 անգամ