Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աբսուրդը հաճախ է բախվում սահմանափակ հնարավորություններով մարդկանց

11.03.2021

«Վարազի որս»։ Այս վերնագիրն ունի Մոսկվայի «Չորեքշաբթի 21» անունով թատրոնի բեմադրությունը, որը ներկայացնում է, թե ինչպե՞ս է ապրում հաշմանդամություն ունեցող մարդը Ռուսաստանում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Պիեսի հեղինակը, որը նաև ներկայացման մեջ կատարում է գլխավոր հերոսի դերը, գրող և երաժիշտ Վլադիմիր Ռուդակն է։ Նա դժբախտ պատահարի պատճառով ստացել է ողնաշարի վնասվածք և հաշմանդամի սայլակին է գամված արդեն 20 տարի։

Ինչ֊որ առումով «Վարազի որս»֊ը ինքնակենսագրական պատում է, որը ներկայացվում է կյանքի մասին զվարճալի դեպքերով, կատակներով և երգերով։ Հանդիսատեսին է մատուցվում թեթև, երգիծանքով շաղախված մի զրույց, որի շոշափած թեմային սովորաբար ընդունված է մոտենալ ամենայն լրջությամբ։

Գլխավոր հերոսը պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել ընդունել իր նոր «եսը»։

«Ինչպե՞ս են արձագանքում հաշմանդամի սայլակին նստած տղամարդուն սուպերմարկետում։ Ողորմում են դրամի մանր։ Ի՞նչ են ասում , երբ տեսնում են առողջական սահմանափակ հնարավորությամբ երկու մարդու միասին։ Երևի նրանք հարազատներ են։ Ինչու՞ ռեստորանի մատուցողները հաշմանդամի սայլակի վրա գտնվողին տեսնելիս սկսում են ոտ ու ձեռ ընկնել։ Մտածում են, որ նա սխալ դուռ է բացել ու մտել․․․»,֊ նշել են «Չորեքշաբթի 21» թատրոնում և ավելացրել, որ այո, այդպիսի դեպքեր մինչև այժմ դեռ պատահում են։

«Վարազի որս» բեմադրությունը ներկայացնում է, թե աբսուրդի որքան շատ դեպքերի են բախվում սահմանափակ հնարավորություններով մարդիկ, այսօր Ռուսաստանում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 589 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ