Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի նոր ղեկավարը մերժել է համագործակցել հայտնի պարբերականի հետ

11.09.2021

Մոսկվայի Մ․ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնը (МХАТ) դադարեցրել է գործընկերային հարաբերությունները «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հետ և հրաժարվել հավատարմագրել թերթի լրագրողներին։ Այդ մասին թատրոնի նորանշանակ գլխավոր տնօրեն Վլադիմիր Կեխմանը տեղեկացրել է լրատվամիջոցի գլխավոր խմբագրին։

« Իմ կարծիքով Կեխմանը սպեկկուլյացիա է անում Դորոնինայի պաշտպանությամբ, որի կարիքը նա (Դորոնինան֊խմբ․) չունի։ Նա փորձում է «Կոմսոմոլսկայա պրավդայի» օգնությամբ ստեղծել Դորոնինայի պաշտպանի հանելուկային կերպար։ Ես այս ամենին նայում եմ մեծ ապշանքով»,֊ հայտարարել է մոսկովյան պարբերականի գլխավոր խմբագիրը։ «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Ավելի վաղ, Կեխմանը RTVI հեռուստաալիքի մեկնաբան Թինա Կանդելակիին հաղորդել էր, որ թերթի հավատարմագրման մերժումը կապված է Դարոնինային առնչվող մի շարք հրապարակումների հետ։

Հիշեցնենք, որ Կեխմանը Մ․ Գորկու անվան МХАТ֊ի գլխավոր տնօրեն է նշանակվել հոկտեմբերի 27֊ին։ Ավելի վաղ հայտնի է դարձել թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովի հեռանալու մասին, որի հետ, թեև, ընթացիկ տարվա մայիսին ՌԴ մշակույթի նախարարությունը երկարեցրել էր պայմանագիրը ևս 5 տարով։ Այդ ժամանակ թատրոնի նախագահի պաշտոնին կրկին մնացել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տատյանա Դորոնինան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 168 անգամ