Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բաթումին ընդգրկվել է UNESCO֊ի ստեղծագործական քաղաքների ցանցում

11.11.2021


Վրաստանի կուրորտային Բաթումի քաղաքը (Աջարիայի ինքնավար հանրապետություն) ընդգրկվել է UNESCO֊ի ստեղծագործական քաղաքների ցանցում և ստացել է երաժշտության քաղաքի կարգավիճակ։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլւրը»։

«Բաթումիին տրվել է UNESCO֊ի երաժշտության քաղաքի կոչում։ Բաթումին այդպիսի կարգավիճակ ստացած Վրաստանի առաջին քաղաքն է,, որը դարձել է ստեղծագործական քաղաքների ցանցի մաս»,֊ հայտարարություն է տարածել Աջարական ինքնավար հանրապետության կառավարությունը։

Այդ կոչումն ստանալու համար հիմք է հանդիսացել Բաթումիի քաղաքապետարանի դիմումը ՄԱԿ֊ի այդ կառույցին։ Դա նշանակում է, որ ծովափնյա հանգստավայրը պատրաստ է իր լավագույն փորձը փոխանցել և ամրապնդել համագործակցությունը, որը կնպաստի ուժգնացնել ստեղծագործական և մշակութային արդյունաբերությունը, նշված է Աջարիայի կառավարության տարածած տեղեկատվության մեջ։

Նշենք, որ այսուհետ Բաթումիի երաժշտական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան մասնակցել յուրահատուկ այն նախագծերին ու միջոցառումներին, որոնք կանցկացվեն UNESCO֊ի հովանու ներքո։

Նշենք, որ UNESCO֊ի ստեղծագործական քաղաքների ցանցում են ընդգրկված նաև Գլազգո, Քինգսթոն, Լիվերպուլ, Օքլենդ և այլ քաղաքները։

Երաժշտական արվեստի այս միջազգային ցանցը սկսել է ձևավորվել 2004 թ․֊ից և այս պահին մեդիա֊արթ, երաժշտություն, կինեմատոգրաֆիա, գաստրոնոմիա, դիզայն, ֆոլկլոր, արհեստներ և ժողովրդական արվեստ ուղղություններով միավորում է աշխարհի 90 երկրի 295 քաղաք։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 202 անգամ