Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջիգարխանյանի հուշարձանը պատրաստվել է ըստ նրա թատերական կերպարի

11.15.2021


Նախօրեին, նոյեմբերի 14֊ին, արտիստի մահվան մեկամյա տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովյան գերզմանատանը տեղադրվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Կոթողի բացման արարողությանը ներկա են եղել Ջիգարխանյանի մերձավորները, գործընկերները, աշակերտները։ Քանդակագործ Միքայել և Վահե Սողոյաններն արտիստին պատկերել են իր խաղացած լավագույն թատերական կերպարներից մեկի՝ Սոկրատեսի տեսքով, որը ձեռքը պարզել է դեպի դիտողը։

Կերպարը պատկերելիս «արվեստագետը միշտ առաջնորդվում է մի հիմնարար բաղադրիչով», նշել է Միքայել Սողոյանը և բացատրել, որ այդ բաղադրիչը կամ որևէ լուսանկար է, կամ այս կամ այն դերակատարումը, «եթե խոսքը վերաբերում է թատերական գործչին»։

Ջիգարխանյանի ցանկությամբ նրան հուղարկավորել են 1987 թ․֊ին դժբախտ պատահարին զոհ գնացած դստեր՝ Ելենայի շիրիմի մոտ։ Աղջկա հուշարձանը, որի հեղինակը Ֆրիդրիխ Սողոյանն է, մի փոքր տեղաշարժել են և այն այժմ Ջիգարխանյանին պատկերող բրոնզաձույլ արձանի հետ միասին կազմում է մեկ ընդհանուր համալիր։

Ավելացնենք, որ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը պատրաստվել է նրա ընտանիքի աջակցությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 174 անգամ