Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արձանիկներ և տիկնիկներ՝ Միջագետքի քաղաքակրթությունից

11.15.2021


Բրիտանացի հնագետները Իրաքի հարավ֊արևլքում գտնվող Դի֊Քար տարածաշրջանում պեղումների արդյունքում հայտնաբերել են շումերական թագավոր Գուդեայի տաճարի ավերակները։ Այդ թագավորը Լագաշ քաղաք֊պետությունը կառավարել է մ,թ,ա․ 2142-2122 թվականներին։ Իրաքի «Al Sumeria» հեռուստաալիքի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։

Հայտնագործությունը կատարվել է Էն֊Նասիրիա քաղաքից ոչ հեռու գտնվող Թելլո շրջանում գտնվող հանքավայրերի երկրաբանական հետազոտության ընթացքում ։

Գուդեայի տաճարում հայտնաբերվել է ավելի քան 800 արտեֆակտ, որոնք վերագրվում են տարբեր պատմական ժամանակաշրջանների, մասնավորապես մ․թ․ա․ 2500-2312 թթ․֊երին, և Լագաշի երկրորդ արքայական հարստությանը (մ․թ․ա․ 2136-2109թթ․) և Ուր քաղաքը ղեկավարած երրորդ դինաստիային (մ․թ․ա․ 2111-2003 թթ․)։

Գտածոների մեջ հիմնական մասը շումերա֊աքքադական քաղաքակրթության տիկնիկներ են, կավե սափորներ, զարդեր և կավե մեծաքանակ արձանիկներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 177 անգամ