Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կազանովան որպես լոկդաունի հետևանքներից ձերբազատման միջոց․․․

11.16.2021


Այսօր, նոյեմբերի 16֊ին, Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովը իր ղեկավարությամբ գործող հիմնադրամի ֆինանսավորմամբ կներկայացնի «Կազանովա։ Ars Vivendi» բեմադրությունը; Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Անցած ամռան առաջին ծանր լոկդաունից հետո ես, ուղղակի, զգում էի, որ անհրաժեշտ է հակաճգնաժամային բեմադրություն՝ լուսավոր երանգավորմամբ․․․ հումորով; Լավ է, որ նման պիես գտնվեց։ Կազանովան թեթև (նույնիսկ՝ թեթևամիտ) կերպար է։ Միաժամանակ այն ունի այնպիսի համատեքստ, որը մեզ հնարավորություն է տալիս վերածելու այն հանդիմանական անունից կենդանի մարդու»,֊ պրեմիերայից առաջ նշել է Բեզռուկովը։

Պիեսի հիմքում Անդրեյ Լարիոնովի պիեսն է, որը ներկայացնում է Կազանովայի կյանքի այն դրվագը, որը նա անցկացրել է ռուսական Եկատերինա 2-րդ կայսրուհու պալատում։ Այդ հանգամանքը համարվում է պատմական փաստ։ Կանանց գայթակղող և խաբեբա Կազնովան Ռուսաստանում ապրել է գրեթե մեկ տարի և այդ մասին գրել է իր հեղինակած «Իմ կյանքի պատմությունը» գրքում։

Բայց ասենք, որ Լարիոնովի պիեսում Կազանովան, ոչ թե Դոն֊Ժուան է այլ տարբեր բարդությունները որպես ուղեղը ծանրաբեռնելով աշխատեցնելու առիթն օգտագործող մարդ։ Նա հանճարեղությունից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա գտնվող խելացի, տաղանդավոր անձ է, որը երբեք չի տրտնջում։

Սերգեյ Բեզռուկովը իր պատրաստած բեմադրության մեջ կատարում է Կազանովայի դերը։ Նրա հերոսը կյանքում կարող էր շատ բանի հասնել, սակայն շտապում է գնալ առաջ և նրան չի հետաքրքրում այն, ինչը սկսվել էր նախորդ օրը։

Բեմադրությունը ժանրով տրագիֆարս է։ «Ars Vivendi»֊ին թարգմանաբար նշանակում է «ապրելու արվեստ»։

Սերգեյ Բեզռուկովի հիմնադրամը գործում է 2013 թ․֊ից։ Այս կազմակերպության օժանդակությամբ նկարահանվում են ֆիլմեր, կայացվում բարեգործական և սոցիալական միջոցառումներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 140 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430>>հաջորդ