Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին բրազիլուհի պարուհին ինքնասպանության փորձ է կատարել

11.17.2021


Նախորդ օրը, նոյեմբերի 16-ին, Ռուսաստանի Մեծ թատրոնի բալետի պարուհի, 34֊ամյա Մարիանա Գոմեսը ինքնասպանության փորձ է կատարել։ Պատճառն այն է, որ նա իր հղի լինելու մասին հայտնել է ընկերոջը և ստացել բացասական արձագանք։ Նրանց միջև ծագել է վիճաբանություն։ Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»֊ն։

Դրանից հետո արտիստուհին հայտնաբերվել է իր բնակարանում և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։

Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Մարիանա Գոմեսը Ռուսաստանի Մեծ թատրոնում աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թ․֊ին։ Նա մոսկովյան հռչակավոր թատրոնի բալետի խմբում հանդես եկող առաջին բրազիլուհին է։ Նա Ռուսաստանի թատրոնի ինստիտուտի շրջանավարտ է, մասնագիտությամբ՝ մանկավարժ֊բալետմայստեր։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 211 անգամ