Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ․ Բերթման․ «Ինչ֊որ մեկը նրանցից կդառնա նահանգապետ կամ նախարար»

11.19.2021


Այսօր, նոյեմբերի 19֊ին, Մոսկվայի «Գելիկոն օպերա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերթմանը հանդես է եկել «Աուտենտիկ առաջնորդության զարգացումը կոմպետենցիաների թատրոնի միջոցով» նախագծով։ Այս ծրագիրի նպատակն է սովորեցնել կառավարիչների մրցույթներում հաղթողներին թատերական տեխնիկան կիրառել լիդերության սեփական ոճը ձևավորելու համար։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

«Թատերական տեխնիկան ուղիղ կապված է մարդկային հարաբերությունների հետ, մասնավորապես աշխատանքի հետ։ Որպեսզի կառուցվի այդ թատրոնը, ես անցել եմ 30 տարվա պատմության միջով և հաղորդակցվել եմ հազարավոր պաշտոնյաների հետ՝ սկսած ուշ խորհրդային ժամանակներից մինչև այսօր։ Ես անցել եմ հաղորդակցության տարբեր փորձերով և դրա հիման վրա կատարում եմ եզրակացություն, թե ինչպե՞ս են նրանք աշխատել, ինչու՞ է ինչ֊որ մեկը գրել դրական որոշում, իսկ ինչ֊որ մեկն էլ՝ մերժել»,֊ ասել է Բերթմանը։

Ռեժիսորը լսարանին առաջարկել է իրենց գործերը դասավորել ըստ Ստանիսլավսկու համակարգի։

«Ստանիսլավսկին մշակել է դերասանին դաստիարակելու համակարգ։ Այդ համակարգը կառուցված է կյանքային մոտիվների, մարդու վարվելակերպի վրա։ Եվ հնարավոր է հետադարձ կապ․ գիտենալով համակարգը, մենք կարող ենք իմանալ, թե ինչպե՞ս վարվել կյանքում»,֊ նշել է նա։

Բերթմանը ուշադրություն է հրավիրել Ստանիսլավսկու փիլիսոփայության և հոգեբանության վրա։ «Նրա գլխավոր գաղտնիքն այն է, որ իրեն դնում է ընդդիմախոսի տեղում և գնահատում, թե ի՞նչ կաներ ինքը առաջարկված հանգամանքների դեպքում։ Եթե մարդիկ ընթանային այդ համակարգով, ապա չէին լինի կոնֆլիկտներ, բոլորը կգային համաձայնության»,֊ ընդգծել է նա։

Այս դասախոսության ունկնդիրները «Ռուսաստանի Լիդերներ» և «Համացանցային կոմունիկացիաների լիդերներ» մրցույթի մասնակիցներն են և «Կին֊առաջնորդ» կրթական ծրագրի շրջանավարտները։

«Մարդիկ, որոնք գտնվում են դահլիճում, կառավարում են կամ պետք է կառավարեն։ Գուցե ինչ֊որ մեկը նրանցից կդառնա նահանգապետ կամ նախարար։ Նրանցից շատ բան է կախված։ Եվ կարևոր է նրանց մեջ այժմ ներդնել մտահոգվելու ունակություն»,֊ կարծում է Բերթմանը։

Նա վստահ է, որ պաշտոնյայի համար կարևոր է գնահատել փորձը, որը ձևավորվել է նախորդների աշխատանքով և սովորել լսել ուրիշներին։

«Ցանկացած պաշտոնյա պետք է գործի ի շահ մարդու, հասկանա, որ այն ամենը, ինչի համար պատասխանատու է, անում է իր երեխաների կյանքի համար։ Ինչպե՞ս նա կարձագանքեր, եթե այս նամակը գրած լիներ իր մայրը կամ մոտ ընկերը։ Ստանիսլավսկու տերմինների համակարգում դա նշանակում է ուշադրություն, ընկալում, տեսնել, գնահատել և միայն հետո գործել»,֊ նշել է Բերթմանը։

«Կոմպետենցիաների թատրոնը» «Գելիկոն օպերայում» մեկնարկել է 2020 թ․֊ին։ Այն անցկացնում են «Սենեժ» վարչության արվեստանոցը և «Էլբրուս» ակումբը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 235 անգամ