Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ թատրոնի Նոր բեմը դարձել է 25 վայրկյանանոց հեղեղի թիրախ

11.23.2021


Ռուսաստանի Մեծ թատրոնի Նոր բեմը հայտնվել է աղետալի վիճակում, երբ թատրոնի բեմի տակի ողջ տարածքում անսպասելի աշխատել է հակահրդեհային համակարգը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը նշել, որ բեմի վրա այդ ժամանակ դեկորացիաներ չեն եղել, որոնք արդեն հավաքած են եղել ավարտված ներկայացումից հետո։ Մասնագետների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հակահրդեհայինհամակարգն աշխատել է ընդամենը 25 վայրկյան, որից անմիջապես հետո անջատվել է։ Ուրինը նշել է, որ, այնուամենայնիվ, ջուրը թափանցել է մինչև բեմ և բեմի տակ գտնվող տարածություն։

Այժմ թատրոնում աշխատանքներ են իրականացվում դեպքի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Գլխավոր տնօրենը հույս ունի, որ այս դիպվածը չի անդրադառնա թատրոնի ծրագրերի վրա։

Ասենք, որ Նոր բեմում դեկտեմբերի 1֊ին նախատեսված է «Վարպետը և Մարգարիտան» բալետի պրեմիերան, որի հերթական փորձը, սակայն, չեղյալ է հայտարարվել հակահրդեհային համակարգից մեծաքանակ ջրի արտահոսքի պատճառով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 159 անգամ