Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մտել է խանութ և վճարել է բոլորի փոխարեն

12.27.2013


Սուրբ ծննդյան տոների նախօրեին հարազատների համար նվերներ գնելու նպատակով Մասաչուսետսի նահանգի Թյուքսբերի փոքրիկ քաղաքի «Walmart» սուպերմարկետ այցելած ամերիկյան փոփ աստղ Բեյոնսեն վճարել է այնտեղ գտնվող բոլոր 750 հաճախորդների փոխարեն:

Բեյոնսեն ոչ միայն առատաձեռն ծննդյան նվեր է մատուցել հասարակ հաճախորդներին, այլև շփվել է նրանց հետ, զրուցել: Նա հայտարարել է, որ ինքը պատրաստ է հաճախորդներից յուրաքանչյուրին հատկացնել 50-ական դոլար: Այդ մասին հաղորդում է «mediafax.ru»-ն՝ հղում անելով «НТВ» հեռուստաալիքին:

Ընդհանուր արդյունքում երգչուհին ծախսել է 37,5 հազար դոլար: Իսկ ինքը միայն գնել է մեկ տիկնիկ՝ իր փոքրիկ դստեր՝ Բլյու Այվի Քարտերի համար:
    Դիտվել է 681 անգամ