Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Ալեքսանդր Գրադսկին

11.29.2021


Կիրակի, նոյեմբերի 28֊ին, 72 տարեկան հասակում մահացել է ռուսական ժամանակակից երաժշտական արվեստի հայտնի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրադսկին; Այդ մասին տեղեկատվությունը տարածել են այդ երկրի գրեթե բոլոր լրատվամիջոցները։

«Այսօր վախճանվել է Ալեքսանդր Բորիսովիչը։ Հեռացավ դարաշրջան։ Հեռացավ Մարդ; Շնորհակալություն վարպետին իր ստեղծագործության համար, այն հավերժ կարձագանքի սրտերում»,֊ գրել են երաժշտի գործընկերները նրա «Instagram»֊ի էջում։

Գրադսկուն վերջին հրաժեշտ տալու հնարավորություն կլինի դեկտեմբերի 1֊ին՝ «Գրադսկի հոլլ»֊ում, որի գեղարվեստական ղեկավարն էր նա։ Ռուսաստանի տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ,երկրպագուներին և քաղաքացիներին այդպիսի հնարավորություն կընձեռվի առավոտյան ժամը 11֊ից։

Գրադսկին հայտնի դարձավ 1960-ական թվականներից, երբ կազմակերպեց ռուսական առաջին ռոք համույթը; Այն կոչվում էր «Սլավոններ»; Դրանից 6 տարի անց նրա ղեկավարությամբ հիմնադրվեց «Սկոմորոխի» համույթը։ Իսկ 1970֊ական թվականներից սկսեց հանդես գալ որպես մեներգիչ։ Նա նաև ակտիվ մասնակցիւմ էր բազմաթիվ երաժշտական նախագծերի։

Նրա կատարողական արվեստի այցեքարտերից մեկը ռուսաստանցի կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի «Որքան երիտասարդ էինք մենք» հայտնի երգն էր։

Գրադսկին հայտնի նաև այն փաստով, որ նախկին խորհրդային պետության մեջ առաջինն է փորձել ստեղծել ռոք֊օպերա;

Նա ստեղծագործել է նաև կինոյի համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 506 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ