Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դպրոցական թատրոնները հայտնվում են ուշադրության կենտրոնում

11.30.2021


Ռուսաստանի մշակույթի նախարարությունում խոսք է գնում պրոֆեսիոնալ թատրոնների հոգաբարձուական խորհրդատվությամբ ձևավորել հատուկ համակարգ դպրոցական թատրոնների համար ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին ։

Այդ երկրի մշակույթի փոխնախարար Օլգա Յարիլովան հայտարարել է, որ նախագիծն իրականացնելու համար ենթադրվում է, որ բոլոր մարզերում բուհերի բազայի հիման վրա կստեղծվեն հենակետեր, որոնց աշխատակիցները, նախապես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու նպատակով, կանցնեն համապատասխան դասընթաց Շչուկինի անվան թատերական ինստիտուտում։ Դա համապատասխան հմտություններն ստացած մարդկանց հնարավորություն կտա զգալիորեն բարելավել դպրոցական թատրոնների մակարդակը։

Այս ծրագիրը հաստատվելու պարագայում կիրականացվի «Դպրոցական դասական» նախագծի շրջանակներում, որն 2021թ․֊ին հաջողությամբ մեկնարկել է երկրորդ անգամ։։ Նախագծի մեկնարկային փուլում կատարվել է դպրոցական թատրոնների հաշվառում, և մի շարք մասնագիտական բուհերի բազայի հիման վրա համապատասխան մանկավարժների ուսուցում։

Ի դեպ, «Դպրոցական դասական» նախագծի շրջանակներում Շչուկինի անվան թատերական ինստիտուտը Ռուսաստանի դպրոցական շարժում կորպորատիվ համալսարանի հետ համատեղ կձևավորեն հատուկ մեթոդական կենտրոն, որը ոչ միայն կոգնի թատերական խմբակներին, այլև կստեղծի դպրոցական թատրոններ։

Այս ծրագիրն իրականացնելու համար Ռուսաստանի ավելի քան 20 տարածաշրջաններից 80 հոգի արդեն անցնում են համապատասխան դասընթացային ծրագրով։ Դրանք այն մարդիկ են, որոնք ընտրվել են «Դպրոցական դասական» նախագծի առաջին փուլում։ Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեկտոր Եվգենի Կնյազևի ասելով, դասընթացի ունկնդիր մանկավարժների թիվը 2022թ․֊ին կհասնի 250֊ի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 217 անգամ