Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացել է հերթական մրցույթը, որի մրցավարը հանդիսատեսներն են

12.07.2021

Նախօրեին, դեկտեմբերի 6֊ին, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կայացել է «Զվեզդա տեատրալա» («Թատերասերի աստղ») !4֊րդ մրցանակաբաշխությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին;

«Զվեզդա տեատրալա» մրցույթում հաղթողները որոշվում են հանդիսատեսների քվեարկությամբ։

Մրցանակաբաշխության նախագահ, «Տեատրալ» հանդեսի գլխավոր խմբագիր Վալերի Յակովի ասելով անցած մեկ տարվա բեմադրությունների ու դրանց ստեղծագործական խմբերի աշխատանքներն իրենց քվեներով գնահատել են տասնյակ հազարավոր թատերասերներ։ Յակովը նշել է, որ մրցանակաբաշխությանը մասնակցող թեկնածուների ցանկում չկա մեկը, որը 1000֊ից պակաս ձայն ստացած լինի։

Հանդիսավոր արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2021 թ․֊ին կյանքից հեռացած մշակութային գործիչների հիշատակը։ Միջոցառումը վարողներից արտիստ Ալեքսանդր Օլեշկոն ցավով է նշել, որ «վերջին երկու տարիներին գործնականում ամեն շաբաթ, իսկ վերջին օրերին գրեթե ամեն օր, կորցնում ենք մերձավոր, հարազատ մարդկանց։ Մենք կորցնում ենք ընկերների, գործընկերների, կուռքերի․․․»։

Այնուհետև վախթանգովյան թատրոնի հանդիսասրահում բարձրաձայնել են այն բոլոր արտիստների ու թատրոնի հետ առնչվող մասնագետների անունները, հայտարարվել բեմադրությունները, որոնք արժանացել է «Զվեզդա տեատրալա» մրցանակի։

Այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ իրականացվել է 2008 թ․֊ին։ Այն տեղի է ունենում, տարին մեկ անգամ։ Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ այստեղ մրցանակակիրներին որոշողները ոչ թե պրոֆեսիոնալներն են, այլ հանդիսատեսները, որոնց քվեարկելու հնարավորություն է տրվում համացանցում այդ նպատակով բացված հատուկ էլեկտրոնային էջում։

Զվեզդա տեատրալա» մրցույթը Ռուսական թատերական աշխարհի միակ միջոցառումն է, որը անկախ է և առաջնորդվում է հանդիսատեսների կարծիքներով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 204 անգամ