Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակակիրների մեջ առաջատարը նույն հեռուստահաղորդավարուհին է

12.08.2021


ԱՄՆ֊ի Լոս֊Անջելոս քաղաքի Սանտա֊Մոնիկա արվարձանում կայացել է Հերթական «People՝s Choice Awards» մրցանակաբաշխությունը, որը գնահատում է հեռուստատեսության, կինոյի և երաժշտության ոլորտում անցած մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։ Այս մրցանակաբաշխության արդյունքները վերջնական տեսք են ստանում հանդիսատեսների քվեարկության հիման վրա։

Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1975 թ․֊ին։ Այսօրվա դրությամբ հաղթողները որոշվում են 40 անվանակարգերում։ Նշենք, որ մինչև 2005 թ․֊ն այս մրցույթում հաղթողները որոշվել են սոցիալական հարցումների միջոցով, որն իրականացրել է այդ ոլորտում մասնագիտացած Gallup ընկերությունը։ Այսօր մրցույթի հաղթողները ի հայտ են գալիս համացանցային տիրույթում, հանդիսատեսների առցանց քվեարկությամբ։

Առաջին անգամ այս ժողովրդական մրցանակաբաշխության հաղթող դերասանուհին եղել է Բարբարա Սթրեյզանդը։ Այսօր այդ նույն «Սիրելի դրամատիկական դերասան» անվանակարգում հաղթող են ճանաչվել ամերիկացի Սքարլեթ Յոհանսոնը և բրիտանացի Թոմ Հիդլսթոնը։

Ամենից շատ «People՝s Choice Awards» մրցանակի արժանացել է հեռուստահաղորդավար Էլլեն Դեջեներիսը։ Նա մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում «People՝s Choice Awards» ֊ի է արժանացել 25 անգամ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 226 անգամ