Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիմնականում փոխվում է ձևը, մատուցումը, հավերժական թեմաների մեկնաբանությունը

12.13.2021

Ժամանակակից արվեստի հիմնախնդիրներներով ու զարգացմանն օժանդակելու հարցերով զբաղվող ռուսական «Պոլյուս» («Բևեռ») կոչվող ընկերությունում կարծում են, որ իրենց երկրի առանձին վարչական տարածքների ամբողջականությունը պահպանող գլխավոր գործոններից առաջինը թատրոններն են։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Մենք փորձեցինք գտնել այդպիսի ձգողականության կենտրոններ քաղաքներում, ընդ որում մեզ հետաքրքրում էին թե փոքր քաղաքները և թե շրջկենտրոնները՝ քանի որ առանց դրանց տարածաշրջանների սոցիալական քարտեզը ճիշտ չէ»,֊ ներկայացնելով իրենց ընկերության կատարած ուսումնասիրությունների արդյունքները, հայտարարել է «Պոլյուսի» հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Վիկտորիա Վասիլևան։ Նա նաև ընդգծել է, որ պարադոքսալ է հնչում, սակայն «ձգողականության կենտրոն» է հանդիսանում հենց մշակույթը և, որպես դրա անբաժան մաս, թատրոնը։

Ընկերության մասնագետները զարմանքով արձանագրել են, որ Ռուսաստանի հսկայածավալ վարչական տարածքներում կան հսկայական թվով թատրոններ։ Ուսումնասիրությունների ընթացքում նրանք փորձագիտական հարցազրույցներ են անցկացրել տեղերում՝ փորձելով հասկանալ, թե այդ թատրոններում ինչի կարիք ունեն, ինչն է, որ անբավարար է, որպեսզի երաշխավորվի նրանց բնականոն զարգացումը։

Թատրոններում նշել են, որ իրենց առավել չեն բավականացնում պրոֆեսիոնալ միջավայրի հետ հաղորդակցությունը և սեփական բեմադրություններով քաղաքից ինչ֊որ տեղ դուրս գալու հնարավորությունները։ Մարդկանց կարծիքով թատրոնը կենդանի արվեստ է և այն հետաքրքիր է նաև այն բանի շնորհիվ, եթե դիտում են նորանոր հանդիսատեսներ։

Վասիլևան բերել է 60 հազար բնակիչ ունեցող Լեսոսիբիրսկ քաղաքի օրինակը, որտեղ գործում է «Պոիսկ» («Որոնում») անունով թատրոնը, որի մասին մնացյալ Ռուսաստանում գաղափար անգամ չունեն, սակայն այն բեմադրությունների և դերասանների աշխատանքի որակներով դաշնային թատրոնի մակարդակի է։

Նման թատրոններին աջակցելու նպատակով ընկերությունը գործարկել է «Պոլյուս։ Ոսկե թատերաշրջան» խորագրով նախագիծը, որը 2021 թ․֊ին անցկացվել է 6֊րդ անգամ։ Այս մրցութային նախագծով տարածաշրջանային թատրոնների վերջին մեկ տարվա լավագույն բեմադրությունների ստուգատես է անցկացվում, որտեղ գնահատման չափանիշների առանցքը ներկայացումների ժամանակակից ձևերն են։

Ստուգատեսին մասնակցում են բոլոր՝ թե պետական, թե անկախ և թե ժողովրդական թատերախմբերը։ Պրոֆեսիոնալ ժյուրին այդ բեմադրություններից լավագույնները գրանցվում են մրցույթի մասնակիցների կարճ ցուցակում, որոնց էլ հնարավորություն է տրվում տվյալ տարածաշրջանի սահմաններում հանդես գալ հյուրախաղերով։

Այդ «կարճ ցուցակներում» սովորաբար ընդգրկվում են 7-8 բեմադրություն, որոնք էլ համարվում են մրցույթի հաղթողները․․․

Նշենք, որ մրցանակաբաշխության կազմակերպիչներից այս օժանդակությունը ստանում են միայն ժամանակակից արվեստ ներկայացնող գործերը։

Վիկտորիա Վասիլևան նշել է, որ այդ մոտեցումը իրենց ընկերությունը հիմնավորում է այն տրամաբանությամբ, որ վերջին մի քանի հազար տարիների ընթացքում, սկսած հին հունկան թատրոնից, սյուժեները չեն փոխվում։ Հիմնականում փոխվում է ձևը, մատուցումը, հավերժական թեմաների մեկնաբանությունը։ Հենց այդ հանգամանքն էլ համարվում է ժամանակակից արվեստ, որը պահանջարկված է ժամանակակից մարդու կողմից և հասկանալի ու մոտ է նրան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 144 անգամ