Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեպի ապագա ձգտելու գաղափար

12.27.2013


Մոսկվայի Ղրիմյան բարձունքի Տրետյակովյան ցուցասրահը Ամանորի նախօրեին տրամադրվել է երեխաներին, որոնք այնտեղ հարդարել են ֆուտուրիստական ոճի Արթ-տոնածառ: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Այս միջոցառումը հնարավորություն է տալիս երեխաներին ու նրանց ծնողներին փորձարկել ֆուտուրիստ լինելու դերակատարություն, զբաղվել այնպես ստեղծագոգրծելով, որը բացասում է բոլոր տեսակի կարծրատիպերը, կատարում անսպասելի շեղումներ և անգամ «ապտակում հասարակական ճաշակին»:

Սրահում ձևավորվել է ինտերակտիվ մթնոլորտ, որտեղ ներկա է 20-րդ դարի նկարիչների ու բանաստեղծների ստեղծագործական ոգին:

Արթ-տոնածառի վրա երեխաներն իրենք են ստեղծում ցուցահանդես: Օրինակ, մի աղջնակ, թե ի՞նչ է ֆուտուրիստը, պատկերել է կարմիր կիսաշրջազգեստով հրեշի: Մեկ ուրիշը՝ հայտնի ֆուտուրստ նկարիչ Մալևիչի աբստրակտ կերպարը նկարել է «tvkultura.ru»-ի թղթակցի դեմքին Իսկ նրանք, ովքեր չէին ցանկանում նկարել, ընտրում էին ինքնաարտահայտման այլ եղանակ:

«Ցուցահանդեսը նվիրվել է ռուս ֆուտուրիստ նկարիչների հիշատակին, ովքեր նկարազարդում էին իրենց դեմքերը, գրում էին խելակորույս տեքստեր, փորձեր էին կատարում բառերով, հորինում էին մեծաքանակ անհավանական իրեր, որոնցով, 100 տարի անց ապրում է ժամանակակից արվեստը»,- ասել է այս ամանորյա ցուցահանդեսի համակարգող Ելենա Գերասիմովան:

Նշենք, որ երեխաների պատրաստած ֆուտուրստական տոնածառի մոտ Ձմեռ Պապ, Ձյունանուշ կամ հեքիաթային հերոսներ չկան: Նրանց փոխարեն պատանի ֆուտուրիստների խումբն է՝ ապագայի վերաբերյալ իր զանազան նախագծերով ու պատկերներով:

«Ֆուտուրիզմի գաղափարը ինչ-որ նորի, ապագայի, դեպի ապագա ձգտելու գաղափար է: Այն մեզ դրել է շարժման մեջ»,- ասել է մասնակիցներից մեկը:
    Դիտվել է 588 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395