Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի մայրաքաղաքում կներկայացվի առաջին իմմերսիվ մանկական մյուզիքլը

12.15.2021


Այսօր, դեկտեմբերի 15֊ին, Մոսկվայի Artplay սրահի տարածքում կկայանա առաջին մանկական իմմերսիվ մյուզիքլի պրեմերան, որը վերնագրված է «Zumer»։ Երկրորդ պրեմերային ներկայացումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 16֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։

Այս երաժշտական բեմադրության առկա դիտումներին մասնակցել են ավելի քան 700 երեխա։ Իսկ 75 երեխա էլ Մոսկվա են ժամանել Ռուսաստանի 27 այլ տարածաշրջաններից, որպեսզի մասնակցեն մյուզիքլի բեմադրական փորձերին։

Ռուսաստանի դպրոցականների շարժում կազմակերպության գործադիր տնօրեն Իրինա Պլեշչյովան հիշատակել է մյուզիքլի գլխավոր հերոսներին մարմնավորող 15֊ամյա արտիստներ պետերբուրգցի Ռոման Մեժովին և մոսկվացի Ալինա Շեմոնաևային և ընդգծել, որ իրենք բեմադրությունն իրականացրել են ArtMasters ստեղծագործական ընկերության և «М.А.М.А» երաժշտական ակադեմիայի հետ միասին, որոնք ընտրվել են մրցութային կարգով։

Ըստ մյուզիքլի սյուժեի, Սերգեյ անունով պատանին շատ է տարված համակարգչային խաղերով և այլ վիրտուալ ժամանցներով, բացակայում է դպրոցից, չի լսում ծնողներին․․․ Մի անգամ նա համակարգիչ է ներբեռնում Zumer ծրագիր, որտեղ ստեղծում է իր վիրտուալ ավատարին, որը դառնում է իրական։ Իրական են դառնում նաև վիրտուալ խնդիրները, որոնք, եթե չլուծվեն, ապա մյուզիքլի հերոսները չեն կարող վերադառնալ իրական կյանք։

Ասենք, որ բեմադրության մեջ օգտագործված են ժամանակակից տեխնալոգիաներ։





Լուսանկարն՝ ըստ regnum.ru


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 116 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430>>հաջորդ