Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Կավալերյանի, անձի և մասնագիտության նույնականացումը կարևոր է

12.16.2021


«Ես ինձ համարում եմ պարզապես հեղինակ, որովհետև ապրելու համար դրանով եմ վաստակում»։ Այսինքն ոչ գրող, ոչ, բանաստեղծ, ոչ դրամատուրգ, այլ պարզապես՝ հեղինակ։ Այդպես է գնահատում իր գրեթե 40֊ամյա ստեղծագործական կյանքի բնութագիրը ռուսաստանաբնակ հայ Կարեն Կավալերյանը, որն այդ երկրի ամենատարբեր, բայց հայտնի ռոք համույթների համար գրել է ավելի քան հազար երգ։ Բացի այդ Կավալերյանի ստեղծած լիբրետոներով և դրամատուրգիական գործերով բեմադրություններ են իրականացվել այդ երկրի և արտասահմանի ավելի քան երեսուն թատրոններում։ Այսօր կավալերյանը ընթերցողի սեղանին է դրել համաճարակի ինքնամեկուսացման ժամանակաշրջանում գրված «Մետրոպոլ» հոթելի լեգենդները» հիշուղությունների գիրքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով՝ «teatral-online.ru»֊ին։

Կավալերյանը իրեն գրող չի համարում, իսկ արձակ ստեղծագործությունների հրատարակումը համարում է «հոբբի»։ Նա կարծում է, որ իր դեպքում նույնպես նույնականացումն արվում է «ոչ ճշգրիտ»։

Ըստ նրա լիբրետոն դեռ լրիվ պիես չես անվանի, քանի որ այդ ժանրի գործերը ենթադրում են երաժշտության տեսքով լրացուցիչ զգացմունքային պաշարների կուտակում ։ Բանաստեղծ կոչման հետ նա առավել բարդ հարաբերությունների մեջ է։ «Ես մեծ աստղերի համար քիչ հիթեր չեմ գրել, սակայն ռուսական պոեզիան այնքան բարձր նշաձող է սահմանել, առաջին հերթին բարոյագիտական, որ իրենն բանաստեղծ անվանելու համարձակությունն ունեցող յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի վճարել իր ստեղծած տողի համար ամենաբարձր գինը։

«Անձամբ ես դրան պատրաստ չեմ»,֊ խոստովանել է Կավալերյանը և ավելացրել, որ ինքը չի ցանկանում զբաղվել իմիտացիայով (նմանակելով), որովհետև դա ազնիվ չէ։
Կավալերյանի կարծիքով գործունեության մեջ սեփական անձի նույնականացումը կարևոր բան է;




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 188 անգամ