Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստուհին հորդորել է չվախենալ Ռուսաստանի նախագահ Պուտինից

12.22.2021

Կինոյի և թատրոնի դերասանուհի, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ Լյուբով Տիտարենկոն հայրենակիցներին հորդորել է չվախենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այդ մասին տեղեկացնում է«taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Դերասանուհին կարծիք է հայտնել, որ ռուսական առաջնորդը ուկրաինացիներին համարում է «եղբայրական ժողովուրդ»․ այդ պատճառով էլ չարժե վախենալ «ներխուժումից»։

«Պուտինը Ուկրաինայի վրա չի հարձակվի, մի վախեցեք; Նա թշնամի չէ»,֊ հայտարարել է դերասանուհին։ Նրա կարծիքով Ռուսաստանում ապրում է Ուկրաինային եղբայրական «ճիշտ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին բելոռուս ժողովուրդն է»։

Տիտարենկոյի կարծիքով Պուտինն աշխարհում բարձրացրել է Ռուսաստանի հեղինակությունը և նրա մասնակցությամբ չի լուծվում ոչ մի գլոբալ հիմնախնդիր։

«Բայդենը (ԱՄՆ նախագահը֊խմբ․) ցանկացած հարց լուծում է զանգով կամ հանդիպման ժամանակ, առաջին հերթին ոչ թե Մակրոնի (Ֆրանսիայի նախագահի֊խմբ․) կամ Շոլցի (Գերմանիայի նախագահի֊խմբ․) հետ, այլ հենց Պուտինի»,֊նշել է արտիստուհին։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և արևմուտքի շատ երկրներ Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինա ներխուժելու նախապատրաստության մեջ։ Որպես ապացույց ներկայացվում են տիեզերքից կատարված նկարահանումներ, որոնցում երևում են ռուսական զորքերի տեղաշարժեր Ռուս֊Ուկրաինական սահմանի երկայնքով։ Ռուսաստանը ժխտում է կոնֆլիկտ հրահրելու մասին մեղադրանքները և նշում, որ զինվորների տեղաշարժերը կատարվում են իր վերահսկողությամբ և համաձայն միջազգային պայմանավորվածությունների։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 178 անգամ