Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի տոմսարկղ է բացվել նշանավոր առևտրի կենտրոնում

12.24.2021

Ամանորի նախօրեին Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնին յուրահատուկ անակնկալ է մատուցել Ռուսաստանի մայրաքաղաքի խոշոր առևտրային կենտրոններից մեկը՝ հայտնի ԳՈՒՄ֊ը։ Թատրոնը այս հաստատության ղեկավարությունից հրավեր է ստացել իր ներկայացումների համար տոմսերը վաճառել այդ մարդաշատ առևտրի օբյեկտի տարածքում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

ԳՈՒՄ֊ի կենտրոնում տոմսարկղի բացման արարողության առթիվ հաստատությունը ղեկավարող ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Կուսնիրովիչը նշել է, որ Կարմիր հրապարակում գտնվող իրենց կենտրոնում միմյանց են հանդիպել Արվեստը և առևտուրը։ Նորաբաց տոմսարկղը հնարավորություն է ստեղծում որպեսզի առևտրի տաղավարներից բացի հաճախորդները անցնեն նաև Տաբակովի թատրոնի տոմսարկղի կողքով ։ «Ճիշտ է բոլորը սովորել են տոմսեր ձեռք բերել առցանց, սակայն անմիջական մարդկային շփումները նախկինի պես կարևոր են»,֊ ընդգծել է Կուսնիրովիչը։

Տաբակովի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Մաշկովը ԳՈՒՄ֊ն անվանել է «յուրահատուկ ստեղծագործական մթնոլորտով վայր։ Նա նշել է, որ այստեղ բեմադրվում են ներկայացումներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ և կինոդիտումներ, իսկ հիմա էլ այստեղ տեղադրվել է իրենց թատրոնի տոմսարկղը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 111 անգամ