Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրեզենտացիաներ պրոֆեսիոնալ ոլորտի 800 ներկայացուցիչներից կազմված լսարանին

12.27.2021

ԱՄՆ֊ի Երաժշտական թատրոնների ալյանսը (NAMT) հայտարարել է իր կողմից անցկացվող նոր մյուզիքլների հերթական՝ թվով 34֊րդ ամենամյա փառատոնի նախապատրաստության և մասնակիցներից հայտերի ընդունման մասին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։

NAMT֊ի 34֊րդ մրցույթը, որը մասնակիցներից հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանել է 2022 թ․ի հունվարի 10֊ը, անցկացվում է Նյու֊Յորքում և իր աշխատանքները կամփոփի նույն թվականի հոկտեմբերի 20-21֊ին։

ԱՄՆ֊ի ազգային երաժշտական թատրոնների ալյանսի նոր ստեղծագործությունների գծով տնօրեն Մարկ Բլանքենշիփը տեղեկացրել է, որ իրենց փառատոնը բաց է բոլորի՝ յուրաքանչյուր գրողի ու կոմպոզիտորի համար։ «Մենք ողջունում ենք բոլոր ձայները և կարծիքները, և մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դուռը որքան հնարավոր է լայն լինի»,֊ նշել է Բլանքենշիփը։

Ասենք, որ վերջերս այս ալյանսը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել հայտերի ընդունման իր գործելաոճում։ Այսուհետ կազմակերպիչների սահմանած ժամկետներում հայտեր ներկայացնողներից գրանցման համար դրամական գանձումներ չեն կատարվելու։

ԱՄՆ֊ի ազգային երաժշտական թատրոնների ալյանսը հիմնադրվել է 1985 թ․֊ին, իսկ նոր մյուզիքլների փառատոնը ստացելել է նոր ստեղծագործություններ գրելու գաղափարի անկյունաքարի բովանդակություն։

Ամեն տարի միջոցառումը ներկայացնում է 8 նոր մյուզիքլների կարճ պրեզենտացիաներ պրոֆեսիոնալ ոլորտի 800 ներկայացուցիչներից կազմված լսարանին։ Մինչև այսօր փառատոնին մասնակցել է 500 գրող, որոնց 85 տոկոսը վստահ է իր մյուզիքլի ապագա զարգացման ընթացքի մեջ։ Նրանք փնտրում են գործակալներ, կնքում են թույլտվության համաձայնագրեր կամ ստանում են կանխավճարային գումարներ։ Փառատոնում ներկայացված 300 մյուզիքլներից շատերն այսօր հայտնի են լայն հանրությանը։ Այդպիսի ստեղծագործություններից են, օրինակ, Benny & Joon, Come From Away, Darling Grenadine, The Drowsy Chaperone, Gun & Powder, HONK !, Interstate, It Shoulda Been You և այլ երաժշտական բեմադրությունները։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 210 անգամ