Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նոր նախագահ է ընտրվել Ալեքսանդր Հակոպովը

12.28.2013

Իր իրավունքները վայր դրած Միխաիլ Շվիդկոյի փոխարեն «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նոր նախագահ է նշանակվել հեռուստատեսության և կինոյի պրոդյուսեր, «Ամեդիա» կինոընկերության նախագահ Ալեքսանդր Հակոպովը, հղում անելով այդ հիմնադրամի մամլո ծառայությանը՝ հաղորդում է «РИА Новости»-ն:

«2013թ. դեկտեմբերին կայացած «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նիստի արդյունքով ընդունվել է հետևյալ որոշումը. կապված այն բանի հետ, որ Միխաիլ Եֆիմովիչ Շվիդկոյը վայր է դրել հիմնադրամի նախագահի պարտականությունները, նոր նախագահ է ընտրվել հեռուստատեսության և կինոյի պրոդյուսեր, «Ամեդիա» կինոընկերության նախագահ Ալեքսանդր Զավենի Հակոպովը» - նշված է մամլո հաղորդագրության մեջ:

Ա. Հակոպովը ծնվել է 1957թ.-ին: 1979թ.-ին ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը: 2002թ.-ին հիմնել և ղեկավարել է «Ամեդիա» ընկերությունը, որի կազմում ընգրկված են արտադրական և դիստրիբյուտորական ընկերություններ, հեռահաղորդակցության ալիքներ և Մոսկվայում տեղաբաշխված ստուդիական համալիր:

Հակոպովը Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի հիմնադրման նախաձեռնողներից մեկն է և նրա նախագահը:

Նրա կողմից իրականացվել է ավելի քան 100 նախագիծ, որոնց թվում ռուսական հեռուստաալիքներով ցուցադրված և ժողովրդայնություն ձեռք բերած բազմաթիվ հեռուստասերիալներ:
    Դիտվել է 613 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394