Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայի քաղաքապետարանը կազմալուծել է Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած թատրոնը

12.29.2021


2021թ․ի տարեմուտին՝ դեկտեմբերի 28֊ին, Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի հրամանով «Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնը (վերջին անվանումը՝ «Արմեն Ջիգարխանյանի առաջադեմ բեմը») կազմալուծման ճանապարհով միավորվել է Մոսկվայի սատիրիայի (երգիծանքի) ակադեմիական թատրոնին»։ Այդ մասին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Միավորված թատրոնը պետք է գլխավորի ռեժիսոր Սերգեյ Գազարովը, որը մինչ այդ, միաժամանակ, ղեկավարում էր մոսկովյան այդ երկու թատրոնները։

Միավորումից հետ Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնը կունենա 4 բեմ։

Թատրոնի PR տնօրենը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ սատիրայի թատրոնի անունը կպահպանվի, իսկ բեմերը կունենան հետևյալ անվանումները՝ «Հիմնական», «Փոքր» («Երգիծանքի ձեղնահարկ» անունով), ,Առաջադեմ բեմ» և Սպորտայինի վրայի «Փոքր դահլիճ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 218 անգամ