Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դաղստանում կցուցադրվի մարտանկարչի ստեղծած առաջին համայնապատկերը

12.30.2021

Ռուսաստանի վարչական տարածք հանդիսացող Դաղստանի հանրապետության Գամզատովի անվան գեղարվեստի թանգարանում եկող տարվա հունվարից ցուցադրության կդրվի ռուսական համայնապատկերային գեղանկարի հիմնադիրը համարվող, մարտանկարիչ Ֆրանց Ռուբոյի (1856—1928) ստեղծած « Գրոհ Ախուլգո աուլի վրա» համայնապատկերի էսքիզը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այդ նկարը Լոնդոնի հայտնի Christie՝s առևտրի տանը կայացած աճուրդում 87,5 հազար ֆունթ սթերլինգով ձեռք է բերել ռեստորանային և հյուրանոցային բիզնեսով զբաղվող գործարար Քամիլ Խալիլովը։

Դաղստանի կառավարության ղեկավար Աբդուլպատահ Ամիրխանովը իր երխատագիտությունն է հայտնել գործարարին՝ նշելով, որ նրա այդ որոշումը կարևոր իրադարձություն է հանրապետության համար։

Հիշեցնենք, որ Ֆրանց Ռուբոն այդ գործն ստեղծել է 1890թ․֊ին։ Համայնապատկերի սյուժեն պատկերում է 1839 թ․֊ի օգոստոսի 22֊ին ռուսական զորքերի գրոհը իմամ Շամիլի նստավայրը հանդիսացող Ախուլգո ամրոցի վրա ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 224 անգամ