Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փոխանցել սիրելի հերոսների ֆանատների համապատկերի բազմազանությունը

01.17.2022


«Հարրի Փոթերի» տիեզերքի մասին ապագա սերիալում Լիլլի Փոթերի և Փիթեր Փեթթիգրյուի դերում հանդես գալու համար նկարահանող խումբը փնտրում է «երկբևեռ գենդերային համակարգից դուրս» (ոչ բինար) դերասաններ։ Այդ մասին «dailymail.co.uk»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «/iz.ru․֊ին։

Այսպես, գլխավոր հերոսի մոր՝ Լիլի Էվանսի դերը կարող է խաղալ «գենդերային ոչ կոնֆորմ կին», իսկ Փիթեր Փեթթիգրյուի դերը՝ ,գենդերային ոչ կոնֆորմ, ոչ բինար տրանս֊տղամարդ»։

Բրիտանական պարբերականի փոխանցմամբ, Հարրիի հոր՝ Ջեյմս Փոթերի կերպարը սերիալի պրոդյուսերների ցանկությամբ պետք է կատարի «ասիացի, աֆրիկական ծագումով, էթնիկապես ոչ միանշանակ, բազմառասսայական, արմատական, լատինաամերիկական, մերձավոր արևելյան, հնդկական կամ խաղաղօվկիանոսյան ծագման․ դերասան։

Ջեյմս Փոթերի լավագույն ընկերոջ՝ Սիրիուս Բլաքի դերի համար էլ փնտրվում է ոչ սպիտակամաշկ դերասան։

Սերիալի նախագծի հեղինակ Մեգան Մք՝քելլին նշել է, որ հեղինակները ձգտում են փոխանցել սիրելի հերոսների ֆանատների համապատկերի բազմազանությունը՝ մարդկանց ներկայացնելով մաշկի այլ գույնով, հավատի բազմազանությամբ և համասեռական սյուժետային գծերով։

Դեռ անհայտ է, թե դերասանների ընտրության այսպիսի ցուցակին ինչ վերաբերմունք կարող է ունենալ կախարդ տղայի՝ Հարրի Փոթերի մասին գրական ստեղծագործության հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը։ Հայտնի չէ նաև այն, թե Ռոուլինգը արդյո՞ք տվել է համաձայնություն իր ստեղծագործության հիման վրա սերիալ նկարահանելու կապակցությամբ։

2020թ․ հունիսի 8֊ին Ռոուլինգին մեղադրել են տրանսգենդեր և համասեռական մարդկանց նկատմամբ թշնամանք ունենալու համար։ Սակայն, սոցիալական ցանցերի օգտատերերի այդ մասին բարձրացրած հարցին նա պատասխանել էր, որ ինքը գիտի և սիրում է տրանսանհատներին։ Իսկ մինչ այդ աշխարհառչակ գրողը ծաղրել էր «Կարծիք COVID19֊ից հետո պետք է ստեղծել առավել արդար աշխարհ այն մարդկանց համար, ովքեր մենստրուացիա են անում» հրապարակման վերնագիրը․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 213 անգամ