Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինացի ռեժիսորը մեղադրվել է Ռուսաստանում և ձերբակալվել Իտալիայում

01.18.2022


Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը հեռակա կարգով դատավճիռ է կայացրել Ուկաինայի Օդեսա քաղաքի ազգային օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր Եվգենի Լավրենչուկին ձերբակալելու վերաբերյալ։ Լավրենչուկը, որն այդ ժամանակ գտնվելիս է եղել Իտալիայում, կալանավորվել է տեղի ոստիկանության կողմից։ Նա մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ։։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ասենք որ մշակութային գործիչին ձերբակալելու որոշումը մոսկովյան դատարանը կայացրել է դեռևս 2020թ․֊ի հուլիսին։ Իտալական ոստիկանությունը ռուսական կողմի արտահանձնման վերաբերյալ հարցմանն ի պատասխան Ուկրաինայի քաղաքացուն ձերբակալել է Նեապոլում։

Ինչպես տեղեկացրել է Լավրենչուկին օժանդակելու համար ձևավորված նախաձեռնող խմբի գործունեությունը համակարգող Մարիաննա Գուդիչ֊Պալին, ռուսական կողմը նրան մեղադրում է Ռուսաստանի տարածքում 8 տարի առաջ ֆինանսական խախտումներ կատարելու մեջ։

Լավրենչուկին իտալացի իրավապահները ձերբակալել են 2021թ․֊ի դեկտեմբերին, սակայն, այդ մասին տեղեկատվություն տարածելու համար իրենց համաձայնությունը ռեժիսորի հարազատները տվել են միայն վերջերս։

Այժմ երկու երկրների իրավասու մարմինները քննարկում են ուկրաինացի ռեժիսորին Ռուսաստան արտահանձնելու հարցը։

39֊ամյա Եվգենի Լավրենչուկը Մոսկվայում հիմնել է Լեհական թատրոն։ Ռուսաստանի մայրաքաղաքում նա պատրաստում էր բեմադրություններ, ինչպես նաև անցկացնում էր վճարովի դասընթացներ «դերասանական վարպետություն»․ «անհատի տիպալոգիա», «բեմական շարժում․«վոկալային անկաշկանդվածության»
թեմաներով։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 214 անգամ