Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

3,3 մլն դոլար կոմիկսի մեկ էջի համար

01.19.2022


Մարդ֊սարդ հայտնի կոմիկսի մեկ էջն ԱՄՆ֊ի Դալլաս քաղաքում կայացած աճուրդում վաճառվել է ռեկորդային 3,3 մլն դոլարով։ Այդ մասին «iz.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Վաճառվածը կոմիկսի 1984թ․֊ին «Գաղտնի պատերազմ» թողարկման 25֊րդ էջն է։

Կոմիկսի հեղինակն է նկարիչ Մայք Զեքը, որն այդ էջում առաջին անգամ գերհերոսին պատկերել է սիմբիոտի սև հագուստով։

Ասենք որ կոմիկսների աճուրդների ոլորտում մինչ այդ ամենաբարձր գինը՝ 657 հազար դոլար, վճարվել էր 1974թ․֊ին հրատարակված «Անհավանական Հալկը» կոմիկսի այն էջի համար, որտեղ առաջին անգամ պատկերվել էր «Իքս մարդիկ» պատումի հերոսներից Ռոսոմախը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 180 անգամ