Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրանց երկրներում բալետային կյանքը գրեթե մարել է

01.24.2022


Նախօրեին, հունվարի 23֊ին, Սանկտ֊Պետերբուրգում կայացել է «Ապագայի բալետը» միջազգային քասթինգ, որին մասնակցել են եվրոպական, ասիական և ամերիկյան մայրցամաքի 20 երկրներ ներկայացնող բալետի երիտասարդ պարողներ։ Միջոցառումը կայացել է Ագրիպինա Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիայում, որտեղ էլ 2020թ․֊ին ձևավորվել է այս նախագիծը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։

« «Ապագայի բալետը» միջազգային քասթինգը նպատակ ունի ոչ միայն համախմբել բալետի երիտասարդ արտիստներին և նրանց ներկայացնել բալետի առաջատար ընկերություններին, այլև յուրաքանչյուր մասնակցի առջև բացել հաջողության տանող հեռանկարներ»,֊ նշել է նախագծի հեղինակ և ղեկավար Դենիս Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ իր տեսակի մեջ սա Ռուսաստանում իրականացվող առաջին նախագիծն է, որն արտակարգ ուժով է ձգում երիտասարդներին։ Այս դեպքում սկսնակ արտիստներին տարբեր քաղաքների տասնյակ թատրոններում ցուցադրելու խնդիր չի առաջանում։ Նրանք հնարավորություն են ստանում մեկ օրում լուծել իրենց մասնագիտական ճակատագիրը՝ որևէ մի թատերախմբում հանդես գալու հրավեր ստանալով։ Այս անգամ, օրինակ, քասթինգին ներկա են եղել ստեղծագործական հերթափոխ փնտրող ռուսաստանյան 11 թատրոնների ներկայացուցիչներ։

«Բալետային թատրոններին անհրաժեշտ են տարբեր արտիստներ՝ բարձրահասակ ու ցածրահասակ, տեխիկական լավ տվյալներով ու ավելի արտիստական։ Չէ՞ որ խմբում արտիստները ամբողջի մի մասն են և միայն միասին են ներկայացնում ընդհանուր պատկերը․,֊ նշել է Դենիս Մատվիենկոն։

Նա ափսոսանք է հայտնել, որ իր սերնդակիցների դերասանական պատանեկության ժամանակներում այսպիսի քասթինգներ չեն եղել և մեծ բեմ ճանապարհը նրանց առջև բացել են միջազգային մրցույթներում տարած հաղթանակները, որոնց հասնելը շատ ժամանակ է պահանջել։ Նրա ասելով, շնորհիվ քասթինգի, դեբյուտային քայլ կատարողներն հնարավորություն ունեն զգալիորեն կրճատել մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվելու ժամանակը։

Նախօրեին կայացած պետերբուրգյան միջազգային քասթինգին մասնակցել են 17-25 տարեկան 69 երիտասարդ պարողներ; Մասնակիցների մտադրությունն աշխատանքն ստանալ Ռուսաստանում, ըստ միջոցառման կազմակերպիչների ոչ միայն ռուսական բալետային դպրոցի բարձր հեղինակության վկայությունն է, այլև այն, որ համաճարակի պատճառով նրանց երկրներում բալետային կյանքը գրեթե մարել է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 380 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388