Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սանդենս֊2022»֊ը կայացավ ոչ «հիբրիդային ձևաչափով»

01.25.2022


Անկախ կինոյի «Սանդենս» փառատոնին ընթացիկ տարում հասել է տխուր բաժին։ Ի սկզբանե ներշնչվելով առցանց անցկացվելու փորձով, այս անգամ այն փորձել է կայանալ հիբրիդային ձևաչափով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Բանն այն է, որ փառատոնի կազմակերպիչները խրախուսել են բոլոր նրանց, ովքեր կարողացել են հասնել ԱՄՆ֊ի Յութա նահանգի Փարք֊Սիթի, որտեղ 40֊րդ անգամ բացվել է այդ նշանավոր կինոստուգատեսը;

Սակայն, այնուամենայնիվ, «Սանդես֊2022»֊ում մասնակիցների ու հյուրերի առկա ներկայություն չի գրանցվել։ Այնտեղ մարդիկ «այցելել» են «առցանց» ձևաչափով։ Հունվարի սկզբին, բոլորին ակնհայտ է դարձել, որ «օմիկրոն» բացիլը մոլեգնում է ոչ միայն աշխարհի ամենատարբեր վայրերում, այլև՝ ԱՄՆ֊ում։ Այսինքն․, մարդկանց առկա մասնակցությունը ստուգատեսին կայացնելու հնարավորությունն անվտանգ չէր կարող լինել։

2020թ․֊ի հաջողությամբ անցկացված առցանց ստուգատեսից հետո «Սանդեսնսի» տնօրեն Թաբիթա Ջեքսոնը այդ փորձը դիտարկել է որպես աշխատանքի կազմակերպման եղանակ, որը պետք է ներդրվի մշտական հիմքերի վրա։ Այս մոտեցումը տրամաբանորեն տարբերվում է եվրոպական խոշորագույն կինոփառատոներից։

Այսպես, «Կան֊2020»-ը պարզապես հետաձգվեց, Վենետիկը՝ անցավ սովորականի պես, Բեռլինալեն՝ իր ծրագիրը առցանց ցույց տվեց լրագրողներին և կինոգործիչներին, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում փոխադրվելով առկա ձևաչափի։

Առցանց «Սանդես 2022֊ը» հանդիսատեսին է ներկայացրել 11 կինոնկար և դա վատ ցուցանիշ չէ աշխարհով մոլեգնող համաճարակի ֆոնի վրա։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 360 անգամ