Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարում տեղ գտած հրաձգության հետևանքով զոհվել է հայտնի ռեպերը

12.29.2013


Ամերիկացի ռեպեր Գլին Թոմասը, ով հանդես է գալիս «Doe B» բեմական կեղծանունով, զոհ է դարձել Ալաբամա նահանգի Մոնթհոմերի քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգությանը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Fox News»-ին:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, ժամը մոտ 01:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին), Ալաբամայի նահանգի Պետական համալսարանի հարևանությամբ գտնվող բարում: Բացի 22-ամյա ռեպերից, այդ հրաձգությանը զոհ է դարձել նաև 21-ամյա մի աղջիկ:

Բարի մենեջերը ասել է, որ հրաձգության պահին Թոմասը բեմում չէր:

Զոհված երաժիշտը երկու երեխաների հայր է, և մոտ ապագայում պետք է նրա ընտանիքը համալրվեր ևս մեկ նորածինով:

Միջադեպի հետևանքում 6 մարդ ստացել են հրազենային վնասվածքներ: Նրանք հոսպիտալացվել են: Ըստ տեղեկատվության, բոլորի վիճակը կայուն է:
    Դիտվել է 685 անգամ