Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրքի ցուցահանդեում առաջին անգամ օգտագործվել է նաև արհեստական ինտելեկտ

01.27.2022


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է ամենամյա գրքի միջազգային ցուցահանդսը։ Այն անցկացվում է 53֊րդ անգամ։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 51 երկրների 1067 հրատարակչություն։

Ցուցահանդեսը, որ բացվել է Կահիրեի առևտրի խոշոր կենտրոններից մեկում, իր հինգ ցուցասրահներով զբաղեցնում է 80 հազար քառակուսի մետր մակերես։ Ընդհանուր առմամբ այստեղ գործում է 879 տաղավար։

Ցուցահանդեսը գործում է «Եգիպտոսի նույնականությունը։ Մշակույթ և ապագայի հարցեր» կարգախոսով։ Միջոցառման շրջանակներում կկայանան նաև սեմինարներ և կլոր սեղաններ, ինչպես նաև կտրվի թվային գրքի հատուկ նախագծի մեկնարկը, որը սկսվում է «Հին Եգիպտոսի հանրագիտարանով։ Սա եգիպտագետ Սելիմ Հասանի (1886-1961) արաբերեն հրատարակված 16 հատորանոց աշխատությունն է, որը համարվում է հին եգիպտական քաղաքակրթության առավել համապարփակ տեղեկատուն։

Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշել է Եգիպտոսի մշակույթի նախարար Ինաս Աբդել Դաիմը, այս ֆորումը նախորդներից տարբերվում այն բանով, որ բոլոր շնորհանդեսների և ցուցադրությունների ժամանակ օգտագործվում են ժամանակակից տեխնալոգիաներ և արհեստական ինտելեկտ, այդ թվում ինտերակտիվ մոնիտորներ, գրքերի հեղինակների և հերոսների 3D հոլոգրամային պատկերներ։

Ցուցահանդեսի պատվավոր հյուրը Հունաստանն է։ Այն կգործի մինչև փետրվարի 7֊ը։

Ավելացնենք, որ գրքի տոնավաճառի տարածք կարող են մտնել միայն կորոնավիրուսի դեմ վակցինացվածները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 142 անգամ