Ի նշան բողոքի, թատրոնները վերածել են վարսավիրանոցի01.27.2022
Ի նշան կորոնավիրուսի դեմ իշխանությունների որդեգրած անազնիվ քաղաքականության բողոքի յուրահատուկ ակցիա է տեղի ունեցել Նիդերլանդներում։ Երկրի մի շարք թանգարաններ և թատրոններ մեկ օրով վերածվել են վարսավիրանոցների և սպորտային դահլիճնոերի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ria.ru«֊ին։
Բողոքի ակցիան ծագել է այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը որոշել է մեղմացնել սահմանափակումները որոշ ձեռնարկությունների համար, իսկ թանգարաններն ու թատրոնները պահել փակ։
Այսպես, Ամստերդամում Վան Գոգի թանգարանը մեկ օրով բացել են, որպեսզի այնտեղ հնարավոր լինի հարդարել մորուքը, կտրել մազերը և ըստ հաճախորդի ճաշակի կարգի բերել եւ ներկել եղունգները։
Իսկ Հառլեմ քաղաքում գտնվող Ֆրանսուա Հալսի թանգարանում զբաղվել են ֆիզիկական մարմնամարզությամբ։
Ամստերդամի Կոնսերտգեբաու համերգային դահլիճում ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի փորձի ժամանակ նույնպես զբաղվել են մազերի հարդարմամբ։
Ավելացնենք, որ «Թատերական վարսավիր» անվանումը ստացած այս ակցիային, մասնակցել են տասնյակ մշակութային հաստատություններ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: