Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորոնավիրուսից մահացել են դերասան Լեոնիդ Կուրավլյովը և ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն

01.31.2022

Ռուսական կինեմատոգրաֆիան կրկնակի կորուստ է կրել։ Մոսկվայում, 85 տարեկան հասակում մահացել է հետխորհրդային տարածքի մի քանի սերնդի կինոհանդիսատեսին լավ ծանոթ դերասան Լեոնիդ Կուրավլյովը, իսկ կյանքի 85֊րդ տարում՝ ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն։

Երկուսն էլ վախճանվել են կորոնավիրուսից։

Լեոնիդ Կուրավլյովը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Աֆոնյա», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Ոսկե հորթը» և բազմաթիվ այլ կինոնկարներից։

Վիկտոր Մերեժկոն ավելի քան 50 ֆիլմի և մի շարք սերիալների հեղինակ է, վարել է կինոյին նվիրված հեռուստածրագիր, զբաղվել է մասնագիտական ոլորտին առմչվող հասարակական գործունեությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 292 անգամ