Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություն, որի գրական հիմքը հեղինակի Facebook֊յան գրառումներն են

02.02.2022


Սանկտ֊Պետերբուրգում, Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնում, շուտով հանդիսատեսին կփորձեն ներկայացնել և պարզաբանել «Կինը և ուղեղը» կապակցությունը։ Սա ռուսաստանցի ժամանակակից դրամատուրգ Սաշա Դենիսովայի «Կին֊Ֆաուստը զրուցում է իր ուղեղի հետ» վերնագրով պիեսի բեմական խորագիրն է, որը բեմադրում է ռեժիսոր Կիրիլ Վիտոպտովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ըստ ռեժիսորի բեմադրությունը հասակ է առել կին դրամատուրգի կարճ տեքստերից, որոնք նա հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ինձ թվաց,֊ նշել է Վիտոպտովը,֊ որ իր զրույցներն ուղեղի հետ աշխարհում ամեն ինչի մասին է՝ սկսած վարտիք գնելուց՝ ընդհուպ մինչև կյանք։ Շատ ճանաչելի ֆակտուրա է»։

Կիրիլ Վիտոպտովը իր բեմադրության մեջ ներկայացնում է երիտասարդ լրագրողուհի Զինայի և միանգամայն մարդկային դիմագծեր ստացած նրա ուղեղի փոխհարաբերությունը։ Իհարկե սա գիտական հետազոտություն չէ, այլ կարճ (հաճախ ծիծաղելի) իրավիճակների շարք, որտեղ շարահյուսվում է ժամանակակից հերոսուհու կյանքը, որը փորձում է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է դուրս գալ դեպրեսիայից։

Ըստ սյուժեի, պիեսի հերոսուհին՝ Զինան, հայտնի գլամուրային հանդեսում վարում է հեղինակային սյունակ և երազում է դառնալ մեծ գրող։ Առայժմ դեռ նրան չի հաջողվում մտնել մեծ գրականություն, սակայն նրա Facebook֊յան գրառումները մասսայականություն են վայելում։ Բացի տաղանդից, նա ունի լավ ընկերուհի֊մայր, ծրագրավորող ամուսին, և ամուր կամքով և անսպառ ուժերով սկեսուր։ Եվ ամենագլխավորը՝ Զինան ունի Ուղեղ, որը հասակն առած, իմաստուն, հաճախ սարկազմով արտահայտվող և անվերջ բողոքող ներկայանալի տղամարդ է և պահանջում է Զինայից ոչ թե անվերջ սավառնել, այլ նստել գրասեղանի առջև և գրել վեպ։

«Կինը և ուղեղը» զրույց է ժամանակակից կնոջ, ժամանակակից գիտակցության բարդ կառուցվածքի մասին։ Այն մասին, թե ինչից է ձևավորվում այժմեականությունը, թող որ առօյա, մանր, բայցև դրամատիկ․․․ Գուցե և, ինչ֊որ տեղ, այդ stand up֊ը կվերաճի կոչումի ու բաժանման, սիրո և դավաճանության անտիկ ողբերգության։

Այս ստեղծագործությունը նաև այն մասին է, որ զրուցելով և պայմանավորվելով սեփական ուղեղի հետ, ավելի լավ ես հասկանում քեզ համար նախասահմանված նպատակը։

«Բացի իր ուղեղի հետ անմահության մասին երազող գրող Զինայից, այս բեմադրության մեջ կա նաև դեկրետից այդպես էլ դուրս չեկած տնային տեսուհի, այլ սերնդի ներկայացուցիչ կին՝ սկեսուր, որը կամովին իրեն դրել է ընտանեկան զոհասեղանին»,֊ ամփոփում է արմատներով սոցիալական ցանցում գտնվող պիեսը բեմադրության վերածող ռեժիսորը։

Ասենք, որ բեմադրությունը ստեղծվել է «Ժամանակակից 4 ռեժիսուրա Կամեննաօստրովյան թատրոնում» փորձարարական նախագծի շրջանակներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 94 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383