Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՌԴ֊ի առաջատար թատրոնները բողոք են հայտնել նախագահ Պուտինի հրամանագրի առթիվ

02.03.2022

Ռուսաստանի մշակույթի աշխատողների ոլորտում արդեն երկար ժամանակ բուռն քննարկումների թեմա է դարձել երկրի նախագահի «Ռուսական ավանդական հոգևոր֊բարոյական արժեքները պահպանելու և ամրապնդելու պետական քաղաքականության հիմունքները» հրամանագիրը, որի քննարկումների փուլն ավարտվում է փետրվարի 4֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Փաստաթղթում խոսվում է այն մասին, որ ազգային արժեքներին վնաս են հասցնում ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունները, ԱՄՆ֊ի և նրա դաշնակիցների, անդրազգային կորպորացիաների, օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը», իսկ մշակութային միջոցառումները կարիք ունեն վերահսկողության այն առումով, թե որքանով են դրանք համապատասխանում պետական քաղաքականության նպատակներին։

Օրենքի այս նախագծի դեմ հանդես է եկել Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը, նշելով, որ նախապատրաստվող վերահսկողությունը «սահմանադրությամբ արգելված գրաքննություն է»։

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահի կարծիքը կիսել են այդ երկրի առաջատար թատրոնների տնօրենները և գեղարվեստական ղեկավարները, իսկ այդ հասարակական կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվել է նրանց բաց նամակը, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 203 անգամ