Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրաքին՝ Լիբանանում գտնվող աստվածուհու թանգարանից

02.07.2022


Օրերս Լիբանանի մշակույթի նախարար Մուհամմեդ Մուրթադը Իրաքի դեսպանությանն է հանձնել 337 հատ սեպագիր կավե սալիկներ, որոնք պահվում էին իրենց երկրի մասնավոր թանգարաններում և Բաթրուն քաղաքի ժամանակակից արվեստի Նաբու թանգարանում։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»;

Այդ պատմական հնությունները վերագրվում են շումերական մշակույթին։ Հնագիտական արժեք ներկայացնող կավե սալիկներից բացի Իրաքին են փոխանցվել միջագետքի հեթանոսկան շրջանի աստվածների արձանիկներ և զարդարվեստի առարկաններ։

Ասենք, որ կավե սալիկները Լիբանանում հայտնվել են ԱՄՆ֊ից և Եվրոպայից, որտեղ դրանք վաճառվել են աճուրդներում։ Այդ առարկանները թվագրվում են մ․թ․ա․ 2600-2100 թթ․֊ երով, իսկ ծագումով վերագրվում են հնագույն Իրիսագրիտ քաղաքին, որի գտնվելու ճիշտ վայրը դեռ անհայտ է։

2019թ․֊ին բացված մի ցուցադրանքի կապակցությամբ Իրաքի կառավարությունը բողոք էր հայտնել Բեյրութին; Իրաքի դեսպան Հեյդար ալ֊Բարրաքը հայտնել է, որ շումերական սալիկները, ինչպես նաև շատ այլ հնագիտական արժեքներ անօրինական դուրս են բերվել իրենց երկրից՝ Սադամ Հուսեյինի ռեժիմի դեմ 2003թ․֊ին մղված պատերազի ժամանակ։

Ի դեպ, 2022թ․ հունվարի 20֊ին Նաբու թանգարանից Սիրիայի իշխանություններին են փոխանցվել 5 խորաքանդակ, որոնք անօրինականորեն դուրս էին տարվել նշանավոր Պալմիրայից;

Լիբանանի Բաթրուն քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանը կրում է շումերա֊աքքադական Նաբու աստվածուհու անունը, որը համարվում արվեստի և գրության հովանավոր աստվածուհին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 200 անգամ