Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

COVID-19-ով վարակված Զվյագինցևը դեռ վերականգնման փուլ է անցնում

02.07.2022

Ռուսաստանցի դերասան Վլադիմիր Միշուկովը Instagram֊ում տեղադրել է հաղորդագրություն կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի առողջական վիճակի մասին, որն անցած աշնանը վարակվել էր COVID-19-ով, տեղափոխվել Գերմանիայի հիվանդանոցներից մեկը և անցնում էր բուժման բավականին բարդ գործընթացով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

«Իմ ընկեր Անդրեյի ծննդյան օրն է (փետրվարի 6-ին լրացել է Զվյագինցևի 58֊ամյակը)։ Լավ է, որ կարող եմ գտնվել նրա կողքին։ Նա շնորհակալ է բոլորին շնորհավորանքների համար, որոնց պատասխանելու համար առողջությունը չի բավարարի նույնիսկ նրանց, ովքեր չեն գտնվում վերականգնողական կենտրոնում»,֊ գրել է Միշուկովը։

Հիշեցնենք, որ Անդրեյ Զվյագինցևը կորոնավիրուսով հիվանդացել է անցած տարվա սեպտեմբերին։ Հիվանդությունը ծանր ընթացք էր ստացել, որի պատճառով ռեժիսորին նույնիսկ գցել են արհեստական կոմայի մեջ և որոշ ժամանակ անց հանել այդ վիճակից։

Անդրեյ Զվյագինցևը Վենետիկի և Կաննի միջազգային կինոփառատոների մրցանակակիր է։ Նրա անվանը լայն մասսայականություն են բերել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Լևիաֆանը», «Անսերը», «Վերադարձը» և այլն։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 265 անգամ