Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոնիկա Բելլուչին հանդես է գալիս Մարիա Կալլասի սև շրջազգեստով

02.09.2022

«Մարիա Կալլաս։Վերհուշ նամակներով»։ Այսպես է կոչվում ռեժիսոր Թոմ Վոլֆի բեմադրած մոնոներկայացումը, որտեղ հանդես է գալիս իտալական կինոյի աստղ Մոնիկա Բելլուչին։ Այդ մասին տղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Այս բեմադրությունը 7 տարվա աշխատանքի արդյունք է»,֊ նշել է Վոլֆը
։
Մենաներկայացումը 20֊րդ դարի նշանավոր երգչուհի Մարիա Կալլասի մասին է, որին ռեժիսորը համարում է իր պաշտամունքը։ «Մարիա Կալլաս։ Վերհուշ նամակներով» գիրքը հրատարակության պատրաստելու ընթացքում նա ու Բելլուչին հանդիպել են և մտահղացել այդ ժողովածուի հիմքով պատրաստել նաև մենաներկայացում։

«Մեր երկուսի համար բեմադրությունը դարձավ իսկական փորձություն․ ստանձնել պատասխանատվություն և պատմել Կալլասի կյանքի մասին՝ օգտագործելով միայն նրա բառերը ամբողջ ցուցադրության ընթացքում։»,֊ ընդգծել է Վոլֆը։

Բեմադրությունը, բացի Վոլֆի հրատարակության պատրաստած գրքից հիմնված է նաև Կալլասի մասին վավերագրական ֆիլմի նյութերի վրա։

Գրքում տեղ են գտել երգչուհու մինչ այժմ չհրապարակված 350 նամակները, որոնք նա գրել է 30 տարիների ընթացքում։

Մենաներկայացման հերոսուհին պատմում է Նյու֊Յորքում անցկացրած իր աղքատ մանկության, պատերազմի ժամանակ օկուպացված Աթենքում կյանքի, երգչուհու կարիերայի մեկնարկային հատվածի անհաջողությունների և, ի վերջո, Եվրոպայի և ԱՄՆ֊ի առաջնակարգ բեմերը նվաճելու մասին։

Այս բեմադրության մեջ Մոնիկա Բելլուչին հանդես է գալիս սև շրջազգեստով, որը ժամանակին պատկանել է Կալլասին։ Բեմում տեղադրված է բազոց, որը ճշտորեն կրկնօրինակում է երգչուհու փարիզյան տանը եղածին։ Ներկայացման ընթացքում հնչում են Կալլասի կատարմամբ արիաներ և նրա սիրելի մեղեդիները․․․

Այս մենաներկայացման պրեմիերան կայացել է 2019թ․֊ին Փարիզում։ Դրանից հետո սկսվել են արտասահմանյան շրջագայությունները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 91 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393