Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կլոն֊կայքերը վաճառում են թատրոնների կեղծ տոմսեր

02.14.2022

Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է թատրոնների պաշտոնական կայքերին կրկնող կայք֊կլոնների միջոցով երկրի առաջատար թատրոնների տոմսերի անօրինական վաճառք կազմակերպող խարդախների դեմ հարուցված գործի քննությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «.ria.ru»֊ին։

Քննության վարկածի համաձայն, երկու «գործարար» ստեղծել են Մարինյան, Մեծ, Փոքր, Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնների, Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պաշտոնական կայքերի կլոնների ցանց, որոնցով վաճառել են բարձրացված գներով տոմսեր։

Սա համացանցի ռուսական տիրույթում թատրոնների նկատմամբ ամենամեծ խարդախության դեպքն է։

«Թատրոնների հանդիսատեսները հասուն մարդիկ են, որոնք փող ունեն։ Եթե մենք վերցնենք, օրինակ, երիտասարդությանը մատչելի ժամանցավայրերը, ապա դրանք կինոթատրոններն են, կամ ինչ֊որ փոքր թատրոններ։ Իրենց թանկ տոմս գնելու իրավունք կարող են թույլ տալ գնողունակ մեծ մարդիկ, հետևաբար, որտեղ կան փողեր, այնտեղ էլ կան խարդախներ, որոնք փորձում են դրանք ձեռք բերել․․․»,֊նշել է իր մի հարցազրույցում «ԿիբերՄոսկվա» նախագծի ղեկավար Գրիգորի Պաշչենկոն։ Նրա ասելով հենց այդ նպատակով էլ խարդախները ստեղծում են կլոն֊կայքեր, որոնց միջոցով վաճառում են թատրոնների տոմսեր։

Ասենք, որ այդ համատեքստում ձևավորվել է նաև QR կոդերի գործարք կազմակերպելու հնարավորություն՝ հասարակական տարբեր վայրեր այցելելու համար․․․

Փորձագետները խորհուրդ են տալիս թատերական տոմսերը ձեռք բերել ստուգված աղբյուրներից կամ մանրամասնորեն ստուգել համացանցային կայքերը՝ մինչև դրանցով գնումներ կատարելը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 166 անգամ