Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գյուղական թատրոնի հանդիսատեսները կփորձեն ունկնդրել իրենք՝ իրենց

02.15.2022


Ռուսաստանյան թատերական շրջանակներում այսօր զրույցի թեմաներից է Ֆոմիխա գյուղի դրամայի և կատակերգության թատրոնում ռեժիսոր Դմիտրի Միշկինի «Ներկայության արձանագրություն» վերնագրով բեմադրությունը։ Պրեմիերան նախատեսված է կանանց միջազգային օրը՝ մարտի 8֊ին, Սուզդալ քաղաքում։։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Սուզդալն այն քաղաքն է, որտեղ 18֊րդ դարում Եկատերինա 2֊րդ կայսրուհին հիմնեց բանտ։ Այդ բանտը խորհրդային տարիներին վերածվեց քաղբանտարկյալների մեկուսարանի, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վերաձևվեց գերիների համակենտրոնացման ճամբարի, իսկ հետո այնտեղ տեղավորվեց անչափահասների գաղութը։

«Ներկայության արձանագրություն» բեմադրությունը ոչ միայն այս վայրի պատմությունն է, այլև մեր ներկայության արձանագրությունը։ Միասին մենք կգանք այգի։ Այստեղ ծառի արմատները հողի տակ կմիահյուսվեն և միավորելով ժամանակները, կվերաճեն այն զոհերի ոսկորների միջով, ով այստեղ գտել է իր վերջին տունը»»,֊ հայտարարել են հեղինակները։։

Բացի այդ, գյուղական թատրոնի հանդիսատեսները կփորձեն ունկնդրել իրենք իրենց նաև՝ իրենց ժամանակը և սեփական ապագան,,,

Ֆոմիխա գյուղի դրամայի և կատակերգության թատրոնի նախագիծը համատեղ մշակել և կյանքի են կոչել ոլորտում իրենց գործունեությունը ծավալած մի քանի ստեղծագործական խմբեր։։

Ֆոմիխա գյուղում և նրա մերձակայքում հեղինակները կստեղծեն ձևով Ռուսաստանի համար յուրահատուկ «թատերական ճամփորդություն»։, որի նպատակը գյուղական կյանքի, ժամանակակից թատրոնի ու մշակույթում արձանագրվող հոսանքների միջև կամուրջների ձևավորումն է։

Ավելացնենք, որ Ֆոմիխա գյուղի թատրոնը ձևավորվել է պրոֆեսիոնալ արտիստներից, որոնք հանդիսանում են Մոսկվայի «Մեյերհոլդ կենտրոնի» գործակալներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 89 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393