Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Դոտեատր» («Մինչթատրոն») հանդիսատեսներին նախապատրաստելու համար

02.18.2022


Ռուսաստանի թատերական քննադատների ասսոցիացիան սկսել է լուսավորչական «Դոտեատր» («Մինչթատրոն»֊խմբ․) անունով մի, նախագիծ, որին կարող են միանալ այդ երկրի բոլոր դրամատիկական և երաժշտական թատրոնները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru»֊ին։

Նախագծի իմաստն այն է, որ ներկայացումից առաջ պետք է հեռարձակվի թատերական քննադատի ներածական ելույթի տեսագրությունը ուղղակի թատրոնի ճեմասրահում։

«Գաղափարը ենթադրում է, որ դա լինի լիարժեք, որակով նկարահանված ֆիլմ, որտեղ քննադատը ոչ միայն պարզապես մենախոսում է, այլև երկխոսության մեջ է մտնում ռեժիսորի, բեմանկարչի, կոմպոզիտորի, դերասանների հետ, ինչպես նաև իր զրույցին հավելում է լուսանկարներ և դրվագներ այլ ներկայացումներից (ֆիլմերից), որոնց մասին հիշելը հետաքրքիր է՝ կապված ներկայացման պրեմիերայի հետ։ Պարտադիր անհրաժեշտ է, որ տեսագրության մեջ խոսքը ներկայացվի սուբտիտրերով, քանի որ ճեմասրահում կարող է աղմկոտ լինել»,֊ նշված է Ռուսաստանի թատերական քննադատների ասսոցիացիայի կայքում, որտեղ ընդգծվել է, որ նման տեսագրությունները պետք է լինեն 20-40 րոպե տևողությամբ։

Նախագծի հեղինակների կարծիքով, թատրոններն այսօր գիտակցում են, որ հանդիսատեսի հետ հարկավոր է զրուցել։ Դա կարելի է անել ներկայացումից հետո կամ առաջ՝ հանդիսատեսներին նախապատրաստելով ցուցադրությանը։ Եվ եթե Մոսկվայի Գոգոլ կենտրոնում դրանով զբաղվում է դրամատուրգ Պեչեյկինը՝ ամեն երեկո կանգնելով ճեմասրահում և պատմելով այն մասին , թե ինչ են դիտելու, ապա Ռուսաստանում այդ սովորույթը չարմատավորվեց, որովհետև հաճախ բավարար քանակով մասնագետներ չեն լինում, իսկ թատերական քննադատների ասսոցիացիայում այդպիսիք կան։

Նախագծի հեղինակները կարծում են, որ քննադատը պրեմիերայից առաջ կարող է մի քանի օրով գալ թատրոն, զրուցել բեմադրության հեղինակների հետ, դիտել բեմադրության պրոգոնը, իսկ հետո մասնակցել «Դոտեատր» («Մինչթատրոն»֊խմբ․) ֆիլմի նկարահանմանը, որի ձևաչափը կախված կլինի տվյալ թատրոնի ֆինանսական հնարավորություններից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 78 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391