Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մալեվիչի աշակերտուհու վնասված նկարը վերականգնել են

02.21.2022


Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում գտնվող Ելցին կենտրոնում վերականգնել են Կազիմիր Մալեվիչի աշակերտուհի Աննա Լիպորսկայայի «Երեք ֆիգուրներ» վնասված կտավը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

«Այժմ վերականգնման աշխատանքները ավարտվել են»,֊ հայտարարել է թանգարանի ղեկավարությունը և նշել, որ իրենց հասցված վնասը կազմել է 250 հազար ռուբլի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ այդ թանգարանի 63֊ամյա պահակ Ալեքսանդր Վասիլևը 16-17 տարեկան մի խումբ այցելուների խնդրանքով կտավի վրա առանց դիմագծերի պատկերված կերպարներին իր ճաշակով գնդիկավոր գրիչով «պարգևել էր» աչքեր։

Ի դեպ, օրերս Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են խստացնել արվեստի գործերը վնասելու դեպքերի համար նախատեսված պատիժը։

Ռուսաստանի օրենսդիր մարմնի մշակույթի կոմիտեի անդամ Օլգա Գերմանովան, օրինակ, առաջարկել է այդպիսի հանցագործությունների համար, հաշվի առնելով արվեստի գործի արժեքը և նրան հասցված վնասի չափը, պատժել մինչև 3 տարի ազատազրկմամբ։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 240 անգամ