Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մտավորականները գրում են, որ պատերազմի հրձիգները կհիշատակվեն և կանիծվեն

02.24.2022

Ռուսաստանի մտավորականների կոնգրեսը հանդես է եկել «Պատերազմի հրձիգներին» բաց նամակով, որի հրապարակման ժամանակ՝ («echo.msk.ru»,փետրվարի 21֊ին), դրա տակ ստորագրել է ավելի քան երկու հազար մարդ։ Ստորագրողների մեջ են հայտնի դերասաններ, ռեժիսորներ, բանաստեղծներ, լրագրողներ, երաժիշտներ և այլ մասնագիտության պրոֆեսիոնալներ։ Նրանք հանդես են եկել Ուկրաինայի նկատմամբ պատերազմի դեմ և Ռուսաստանի ղեկավարությունից պահանջել են անմիջապես դադարեցնել «մահաբեր քաղաքականությունը։

Նամակի հեղինակները նշում են, որ չնայած սարսափելի գնին, որն անկասկած կվճարեն և Ուկրաինան և Ռուսաստանն այս պատերազմում, ՌԴ֊ի ղեկավարությունը շարունակում է իր մահաբեր քաղաքականությունը, նվազագույնը չկրճատելով , այլ որպես առավելագույն ավելացնելով զորքերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմաններին։

«Եթե պայթի մեծ պատերազմ, դուք, դրա հրձիգներ, կհիշատակվեք անուն առ անուն։ Դուք կանիծվեք ներկա և ապագա սերնդի կողմից։ Իսկ ձեզնից ով էլ կապրի, ապա միայն մինչև իր պատվին կազմակերպվելիք զինվորական դատը»,֊ նշել են նամակի հեղինակները։

Այսօր, 2022թ․ փետրվարի 24֊ին, Երևանի ժամանակով 07:00-ի մոտ, Ռուսաստանի զինված ուժերը սկսել են պատերազմական գործողություններ Ուկրաինայի դեմ։ Օդային և հրթիռային հարվածներ են հասցվել Ուկրաինայի բանակի կենտրոնացման վայրերին և այդ երկրի տարածքում գտնվող այլ օբյեկտների։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 168 անգամ