Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Պուտինի մերձավոր զինակիցների և պաշտպանների» ելույթն արգելվել է

02.25.2022

Նյու֊Յորքի Կարնեգի֊հոլլ համերգային դահլիճը հայտարարել է, որ ռուսաստանիցի հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևը հանդես չի գալու Վիենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փետրվարի 25-ից 27֊ին հայտարարված համերգին։ Բացի այդ, չեղյալ է համարվել ռուսաստանցի մեկ այլ հայտնի երաժշտի՝ դաշնակահար Դենիս Մացուևի ելույթը՝ որպես մենակատարի։ Այդ մասին տեղեկացնում է«taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Համերգային դահլիճի պաշտոնական կայքը չի մեկնաբանում, թե ի՞նչ պատճառով է կայացվել նման որոշում։ Սակայն դասական երաժշտական նորությունների «slippedisc.com» կայքը հայտնել է, որ համերգային դահլիճը այդ քայլին գնացել է ինչ֊որ ճնշումների ազդեցությամբ, քանի որ երաժիշտները «հանդիսանում են նախագահ Պուտինի մերձավոր զինակիցները և պաշտպանները»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 153 անգամ