Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անկախ․ ինքնիշխան պետության խաղաղությունը կրակահարթերի տակ է

02.28.2022


Ռուսաստանցի սցենարիստները միասնական բաց նամակ են հրապարակել սոցիալական ցանցի իրենց անձնական էջերում Ուկրաինայի դեմ իրականացվող «ռազմական հատուկ գործողության» վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Թագլուրը» թարգմանաբար այն ներկայացնում է իր ընթերցողներին։

«Մեզ մոտ արգելված է օգտագործել «պատերազմ» բառը։ «Խաղաղություն բառը մեզ մոտ կարելի է օգտագործել։ Ուկրաինայի «խաղաղությունը» փլզվում է։
Անկախ․ ինքնիշխան պետության խաղաղությունը հիմա կրակահարթերի տակ է։ Ռուսաստանի խաղաղությունը փլզվում է։ Այն խաղաղությունը, որն արդեն հաստատվել է մեր երկրում և դեռ կհաստատվի առաջիկայում և առանձին ապագայում, դա մեկուսացման խաղաղություն է, տնտեսական, մշակութային, հումանիտար, աղետի խաղաղություն։ Աղետ նաև նրանց համար, ովքեր «համաձայն չեն», և նրանց համար, ովքեր պաշտպանում են ռազմական հատուկ գործողությունը։ Մենք ՌԴ սցենարիստներս կոչ ենք անում հանուն մեր ընդհանուր խաղաղության դադարեցնել զինվորական գործողությունները և գտնել բառեր երկխոսության և բանակցությունների համար։


Լուսանկարն՝ ըստ «instagram.com»֊ի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 177 անգամ