Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բուհերի ասսոցիացիան օժանդակությունն է հայտնել իրենց երկրի գործողություններին

02.28.2022

Ռուսաստանի մի շարք մշակութային և արվեստի կրթական հաստատությունների ղեկավարներ իրենց ասսոցիացիայի անունից օժանդակությունն են հայտնել Ուկրաինայում իրենց երկրի կողմից իրականացվող գործողություններին։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդ առթիվ հրապարակված իրենց ուղերձում նրանք հայտարարել են, որ ըմբռնումով են մոտեցել Դնեպրոպետրովսկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման մասին որոշմանը։ «Կասկած չկա, որ ողբերգությանը և անորոշությանը այդ հանրապետությունների մարդկանց կյանքում պետք էր վերջ տալ»,֊ նշել են ուղերձի հեղինակները և ընդգծել, որ Ռուսաստանի պատմության մեջ մեկ անգամ չէ, որ անհրաժեշտություն է առաջացել օգնություն ցուցաբերել «եղբարական ժողովուրդներին, այդ թվում նաև՝ ուկրաինացիներին»։

Արվեստի և մշակույթի կրթական հաստատությունների ղեկավարների ասսոցիացիան նաև նշել է, որ կապված միջազգային իրավիճակի սրման հետ, փորձ է արվում երկպառակտել ռուսաստանյան հասարակությանը, «խուճապ առաջացնել, աղավաղել դեպքերի իմաստը»։ Նրանք արձանագրել են, որ Ռուսաստանի դեմ իրականացվում է տեղեկատվական պատերազմ։

Ուղերձի հեղինակները նշել են, որ իրենց ղեկավարած բուհերում չկան ազգային բաժանումներ, որ իրենց կոլեկտիվները մի ընտանիքի նման են և իրենց հիմնական նպատակը ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 132 անգամ