Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռուսական» բառը թատրոնի անվան միջից հանվել է

03.01.2022

Կիևի Լեսիա Ուկրաինկայի անվան ռուսական դրամայի ազգային ակադեմիական թատրոնի անվան մեջից հանվել է «ռուսական» բառը։ Այդպիսի որոշում է կայացրել թատրոնի ղեկավար Միխայիլ Ռեզնիկովիչը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատրոնի անվանափոխությունը կատարվել է ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների համապատկերում։

Այս թատրոնի պատմությունը սկիզբ է առնում 19֊րդ դարից։ Այն Լեսիա Ուկրաինկայի անունով է կոչվել 1941 թ․֊ին։

Ուկրաինայում Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողությունները» սկսել է փետրվարի 24֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 147 անգամ