Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի տնօրենը, որպես բողոքի նշան, հեռացել է աշխատանքից

03.01.2022

Մարտի 1֊ին Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը առանց որևէ պատճառաբանության աշխատանքից ազատել է Մեյերհոլդ կենտրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Վոլկոստրելովին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Ես չէի ցանկանում լքել այս աշխատանքը, որովհետև կարծում եմ, որ անհրաժեշտ է շարունակել արարել մշակույթ՝ չնայելով ոչ մի արգելքի; Մանավանդ հիմա, երբ անմարդկայնությունը սաստկանում է սարսափելի արագությամբ»,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ ինքը մշակույթի դեպարտամենտից խնդրել է բացատրություն աշխատանքից իր հեռացման վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։

Ի դեպ, ավելի վաղ, փետրվարի 24֊ին, իր դիմումի համաձայն աշխատանքից հեռացել է նաև Մեյերհոլդ կենտրոն թատրոնի տնօրեն Ելենա Կովալսկայան։ Կովալսկայան այդ դիմումով իր բողոքն է արտահայտել Ռուսաստանի զինված ուժերի Ուկրաինա ներխուժման կապակցությամբ։

«Բարեկամներ,֊ գրել է սոցիալական ցանցում թատրոնի տնօրենը,֊ որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեմ բողոքի նշան , հեռանում եմ Մեյերհոլդ կենտրոն պետական թատրոնի տնօրենի պաշտոնից»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 268 անգամ